«Հասկանալի է, որ գնում է աշխարհաքաղաքական պայքար, մի կողմից՝ այն ծավալվում է Ուկրաինայի շուրջ, այսօր էլ Ադրբեջանի: Սակայն այս պահին որեւէ վտանգ չեմ տեսնում Արցախի հարցում, առավելապես, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հաշվին ինչ-որ քայլեր անել, դա բացառված է:
Եվ իմ վստահությունը հիմքեր ունի: Այս 25 տարիների ընթացքում ականատես եմ եղել շատ պահերի, երբ Ադրբեջանը Ռուսաստանին ներկայացրել է տարբեր առաջարկներ, անգամ իր տարածքում ռուսական բազաների տեղակայում, ու դրա դիմաց Ռուսաստանից ակնկալել հօգուտ իրեն ԼՂ հարցի լուծում: Բայց Ռուսաստանը նրա ոչ մի առաջարկին ընդառաջ չի գնացել: Ահա թե ինչու համոզված եմ, որ Ռուսաստանից որեւէ վտանգ չի կարող գալ Ղարաբաղին: Վտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ մենք վարենք ոչ ճիշտ քաղաքականություն»,- համոզված է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում