Լրահոս
Օրվա լրահոսը

Գալու են նոր Կիսելյովներ. «168 Ժամ»

Հունիս 14,2014 10:35

Ռուսական քարոզչամեքենան, որ աշխատում է մոտավորապես այնպես, ինչպես ռուսական արտադրության ավտոմեքենաները, այսինքն՝ չի աշխատում, Հայաստան է գործուղել Դմիտրի Կիսելյովին: Նա ռուսական քարոզչամեքենան վարում է այնպես, ինչպես շարքային ռուս վարորդը՝ ռուսական արտադրության մեքենան: Այսինքն՝ հարբածի նման ու որևէ տեղ չտանող: Տանելու դեպքում՝ հիմնականում կործանման: Բայց մեզ համար խնդիրը ոչ ռուսական մեքենան է ինքնին, ոչ էլ անգամ մեքենավարը՝ ինքզինքը, այլ այն, որ այն «քշում են Հայաստանի վրա»: Քշում են՝ փորձարկելու համար դիմադրությունը: Զրոյական դիմադրությունը: Փորձարկելով՝ ցույց են տալիս նաև Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի մակարդակի անկումը:

Ժամանակին Հայաստանին վիրավորում էր Պետդումայի խոսնակ Գրիզլովը՝ ֆորպոստ անվանելով: Վիրավորելը՝ վիրավորել, բայց գոնե կարգավիճակը տեղն էր: Ժամանակի ընթացքում վիրավորողների մակարդակն իջեցվեց մինչև Զատուլին-Դուգինների մակարդակի: Հիմա անգամ դա է շատ համարվել, ու որպեսզի նվաստացումն ամողջական ու անշրջելի լինի, հասցվել է քաղաքական միմի մակարդակի: Կիսելյովն արդեն գնացել է, կամ չի գնացել, բայց Հայաստանին վերաբերող հայտարարություններն արել ու որևէ ռուսախոս տաքսիստի գտնելով՝ մեկնել է Գառնի-Սևան, ու հիմա բոլոր նրանք, ովքեր այդ հայտարարություններն անելիս նրա կողքին նստած էին, ու բոլոր նրանք, ովքեր կարող էին նստած լինել, բայց չէին, սկսել են պատասխանել Կիսելյովին: Ինչպես Սերժ Սարգսյանը՝ Աստանայում: Այսինքն՝ Աստանայից հետո՝ Ծաղկաձորում: Հայաստանը վաղուց վերածվել է պատասխանողի:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30