Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հռետորաբանությունը մի բան է, բուն գործունեությունն` այլ. «Ազգ»

Հունիս 14,2014 10:50

Մի կողմ թողնելով բուն պահանջակետերը` նշենք, որ մեր պատկերացումներով գոնե միասին հանդես գալու առումով մինչեւ սեպտեմբերի վերջը փաստորեն քառյակը սառեցնում է համատեղ ակտիվ գործողությունը եւ ընտրում հայեցողական դիրք, որն առաջին հայացքից կարող է դիտվել որպես օժանդակություն կառավարությանը` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման առաջին ամիսներին ընդդիմությունից հարվածներ չհասցնելու առումով, սա` մեկ: Երկրորդ` երեւում է քառյակը նաեւ չգիտի, թե ինչո՞վ զբաղվի այժմ, երբ կառավարությունը փոխվեց` վաղօրոք մշտապես ներկայացվող իր պահանջի հանգույն (չենք ասում` հենց իրենց պահանջով): Մյուս կողմից` բուն պահանջների բովանդակության տեսակետից էլ` քառյակը, կարծես, այս պահին անելիքի առումով գլուխ է ազատում հստակեցումից, քանի որ այդպես էլ անհայտ մնաց, թե ի՞նչ միասնական քաղաքական նպատակ է դնում քառյակը. եթե կառավարությանն օգնելու, որ նա ավելի արդյունավետ ու անսխալ աշխատի` ապա պարզապես կարող էր մաս կազմել իշխանությանն ու այդպես օգնել, գոնե ֆորմալ առումով չծածկելով ընդդիմադիր տարածքը եւ տեղ ազատելով իրենց անելիքն իմացողների համար:

Իսկ որ պահանջագրի բուն բովանդակությունն ուղղված է Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, այն Հովիկ Աբրահամյանի, որի հետ խորհրդարանական ընդդիմությունը հաջողությամբ աշխատում էր խորհրդարանում, ու այն աստիճան, որ ընդդիմադիրներից կային մարդիկ, ովքեր հարցը ներկայացնելիս դիմում էին` «Պարոն Աբրահամյան ջան», սա խոսում է այն մասին, որ, այնուամենայնիվ, կողմերը, փոխադարձ տեղեկացված են միմյանց գործելաոճից եւ նպատակներից: Եթե առավել ակնհայտ ձեւակերպենք ` քառյակի պահանջագիրը վկայում է, որ հայոց խորհրդարանական ընդդիմությունը խաղում է կառավարության դաշտում, եւ ոչ թե` ընդդեմ: Ու կապ չունի, որ կառավարությանը (ճիշտ է, առայժմ` նախորդին), ընդդիմությունը կարող է անվանել տնտեսական կանիբալիզմով զբաղվող, խժռող, թալանչի. կգա նաեւ սեպտեմբերի վերջը, հռետորաբանությունը մի բան է, բուն գործունեությունն` այլ:

Հարցադրումներին, թե այսպիսով քառյակն արձակուրդ է գնում, մինչդեռ Եվրասիական համագործակցության պայմանագրի ստորագրման հետ կապված զարգացումների ֆոնին միասնաբար հանդես գալու իրավիճակ կարող է ծագել, ընդդմադիրները չեն համաձայնում`պահանջագիրը դոգմա չէ, ֆորս-մաժորի պարագայում կհավաքվեն ու անելիք կորոշեն:

Ամբողջ խնդիրն այն է, որ սեպտեմբերի վերջ` նշանակում է քաղաքականապես ակտիվ հոկտեմբեր եւ նոյեմբեր միայն, հետո տարին կավարտվի, հետո` գարնանը կսպասեն: Այսինքն` հաջողությամբ իրացվում է երկրի սահուն անցումն իր սովորական ուղեծրով` ընտրությունից ընտրություն, եթե, իհարկե, անցանկալի ֆորս-մաժորը չխախտի մեր ընդդիմության համար բաղձալի ընդարմության նիրվանան:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30