Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզական ո՞ր բրենդը կհաղթի աշխարհի առաջնությունում

Հունիս 14,2014 13:55

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միայն լավագույն ֆուտբոլային երկիր
ճանաչվելու համար անզիջում պայքար չէ: Այն նաեւ կոմերցիոն կատաղի պատերազմ է:
Առաջատար մարզական ապրանքանիշերը պայքարում են Մունդիալի մասնակից հավաքականներին հագցնելու բացառիկ իրավունքի համար ու այդ նպատակով աստղաբաշխական պայմանագրեր են առաջարկում ազգային ֆեդերացիաներին: Այս պայքարում վերջին 30 տարիներին գլխավոր մրցակիցներ են Adidas-ը, Puma-ն, Nike-ը եւ Umbro-ն:

Ֆուտբոլիստները, անկախ իրենց նախասիրություններից, պարտավոր են առաջնության ընթացքում կրել իրենց տեխնիկական հովանավորի մարզահագուստը: Բացառություն են կազմում միայն խաղակոշիկները եւ դարպասապահի ձեռնոցները: Եվ քանի որ վերոնշյալ բրենդների տարբերանշանները միասին առաջին անգամ ամբողջական թիմերի խաղացողների կրծքին երեւացել են 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, հետաքրքիր է իմանալ, թե դրանցից ո՞րն է իր հովանավորյալ թիմին ավելի շատ չեմպիոն դարձրել: Եվ այսպես:

1994 թվական, Բրազիլիա, խաղացել է Umbro մարզահագուստով:
1998 թվական, Ֆրանսիա, խաղացել է Adidas մարզահագուստով:
2002 թվական, Բրազիլիա, խաղացել է Nike մարզահագուստով:
2006 թվական, Իտալիա, խաղացել է Puma մարզահագուստով:
2010 թվական, Իսպանիա, խաղացել է Adidas մարզահագուստով:
Այսպիսով, Adidas-ը աշխարհի չեմպիոն դարձրել եւ դարձել է երկու անգամ, իսկ Nike-ը, Puma-ն եւ Umbro-ն՝ մեկական:

Այս առաջնությունում նույնպես մարզական ֆիրմաների հեռակա պայքարը շարունակվում է: Եվ ոչ միայն որակական, այլեւ՝ քանակական առումով:

Nike-ի համազգեստը Մունդիալ-2014-ում կրում է տասը երկիր. Բրազիլիա, Խորվաթիա, Ավստրալիա, Նիդեռլանդներ, Հունաստան, Անգլիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, ԱՄՆ, Հարավային Կորեա:

Adidas-ը հագցնում է մեկ երկիր պակաս. Մեքսիկա, Իսպանիա, Կոլումբիա, Ճապոնիա, Արգենտինա, Նիգերիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Գերմանիա, Ռուսաստան:
Puma-ի ծառայություններից օգտվում է ութ հավաքական. Կամերուն, Չիլի, Կոտ-դ’Իվուար, Ուրուգվայ, Իտալիա, Շվեյցարիա, Գանա, Ալժիր:

Juma-ն հովանավորել է Հոնդուրասին, Uhlsport-ը՝ Իրանին, Lotto-ն՝ Կոստա-Ռիկային, Burrda Sports-ը՝ Բելգիային, Marathon-ը՝ Էկվադորին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30