Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության վարչության պետն անտեղյակ է

Հունիս 13,2014 23:15

Զանգահարեցինք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանին եւ հարցրի, թե մարզի հանրակրթական դպրոցների աշխատակիցներից քանի՞սն է դիմում ներկայացրել, որպեսզի իր աշխատավարձից կենսաթոշակային պարտադիր կուտակային հիմնադրամի համար մուծումներ չկատարվեն: Աշոտ Փաշինյանն ասաց, որ ինքը տվյալներ չունի եւ խորհուրդ տվեց զանգահարել մարզի դպրոցների տնօրեններին եւ այդ մասին տեղեկատվություն իմանալ: Պատահական ընտրանքով զանգահարեցի Դիլիջանի ավագ դպրոցի տնօրեն Արա Արամյանին: Նա ասաց, որ իր ղեկավարած դպրոցում 1974թ.-ին եւ դրանից հետո ծնված 7-8 աշխատակից կա, սակայն նրանցից ոչ մեկը կենսաթոշակային կուտակային հիմնադրամին մուծումներ չկատարելու համար դիմում չի ներկայացրել: Արա Արամյանին հարցրեցինք, թե աշխատակիցների վրա այդ հարցում իրենց կողմից պարտադրանք չի՞ եղել: Արամյանը վստահեցրեց, որ նման բան չի եղել:

Զանգահարեցինք Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանին, ով ասաց, որ իր ղեկավարած կոլեկտիվի 1974թ. եւ դրանից հետո ծնված բոլոր՝ 10 աշխատակիցները դիմում են գրել պարտադիր կենսաթոշակային կուտակային հիմնադրամին գումարներ մուծելուց հրաժարվելու համար ,եւ նրանց աշխատավարձից այդ նպատակով գանձումներ չեն կատարվել: Տնօրեն Խաչատրյանն ասաց, որ չգիտի, թե ինքն այդ տեղեկատվությունը Տավուշի մարզպետարանում ում ներկայացնի: Նա հայտնեց, որ Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղի միջնակարգ դպրոցի երիտասարդ աշխատողները եւս հրաժարվել են կենսաթոշակային կուտակային հիմնադրամին մուծումներ կատարելուց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. david says:

    Ոչինչ, կարևորը տավուշցին լավ գիտի, որ կրթություն չի ունեցել երբեք, ղուլ է ունեցել, ղու, ղա, ղա, ղու…Փողկապով աթոռներ, դիպլոմներով ու վկայականներով բութիկներ…
    Հաշմանդամ պետության հենակավոր կրթություն:Սիրում եմ հայիզմի բոլոր զրոները:

  2. Garegin says:

    Ստորև շարադրված մտքերս չեն վերաբերվում այն ուսուցիչներին, ովքեր ազնվորեն և անվերապահորեն են իրականացնում այդ ծանր ու պատասխանատու աշխատանքը:
    Տավուշի մարզի դպրոցներում, առաջին հերթին ավագ դպրոցներ և վարժարան, ավելի լուրջ խնդիրներ կան, քան կենսաթոշակայինի պարտադիր կուտակայինին վերաբերվող հարցերն են: Նախկին մարզպետի կողմից տևական ժամանակ վարված կադրային, ավելի ճիշտ իր տեսակին մոտեցված քաղաքականությունը ոլորտին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել թե դասավանդելու մեթոդիկայի և թե մասնագիտությանը լիարժեք տիրապետելու առումով: Իհարկե առաջին հայացքից բարձր թվացող այն աշխատավարձը, որը ուսուցիչներն են ստանում, դա միանշանակ բավարար չէ այն աշխատանքի ծավալի ու որակի դիմաց, որը պետք է նրանց կողմից իրականացվի, սակայն այս իրողությունը հաշվի առնելով նույնիսկ կադրերի ընտրության ժամանակ զգալիորեն առաջնորդվել են ոչ թե տվյալ անձի մասնագիտական գիտելիքների մակարդակով, այլ նյութական շահագրգռվածությունով ու բարեկամա-խնամիական գործոններով: Եթե այս իրողությանն էլ ավելացնելու լինենք մայր ԲՈՀ-ի Իջևանի մասնաճյուղում ընդունված և պատրաստված կադրերի որակական հատկանիշներն ու գիտելիքների մակարդակը, ապա կհամոզվենք, որ ապագան առավել մշուշոտ է, քան հնարավոր է պատկերացնել /եթե Սամվել Առաքելյանն այս մտքի հետ համամիտ չէ, կարող է իր ուսանողներին ավագ դպրոցի մակարդակի թելադրությով ստուգել և արդյունքներով հիանալ/:
    Այս ամենն իհարկե այսքան ցավալի չեր լինի, եթե մեր իրականությանը չվերաբերվեր, իսկ կենսաթոշակի պարտադիր կուտակայինն ընդամենն ածանցյալ խնդիր է, որը միևնույն է իր լուծումը գտնելու է:

  3. Arsen says:

    Ոչ բուհն է բուհ, ոչ դպրոցը:Բուհի շրջանավարտը այստեղ մի տարրական հարցազրույցի պիտանի չէ:Բյուջեի խնդիր են լուծում:Դասախոս, ուսանող նույն բոբիկն են:Ամենաբոբիկից չեմ խոսում, ոսկի կոշիկ կունենա, խայտառակ կլինենք:

  4. david says:

    WHEN RICH VIIIAINS HAVE NEED OF POOR ONE’S, POOR ONES MAY MAKE WHAT PRICE THEY WILL.Ամենաթանկն ու ամենամաքուրը գենետիկ ժանտախն այրող հուրն է, որն արդեն ճանապարհին է, իսկ lnfected minds to their deaf pillows will discharge their secrets.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30