«Օրրանը» նոր մշակույթ է ձեւավորել. արդեն երկրորդ անգամ «Արենա» ակումբում կազմակերպվում է «Օգնիր՝ զվարճանալով» միջոցառումը, որի նպատակը դրամահավաքն է՝ Երեւանի եւ Վանաձորի «Օրրանի» երեխաների համար: Յուրաքանչյուր թիմ բոուլինգ խաղալու համար 170 000 դրամ գումար էր վճարել, որը այս անգամ նախատեսված է «Օրրանի» երեխաների ամառային հանգստի համար: Բարեգործական նպատակներով կայացած բոուլինգի առաջնությանը մրցեցին ZEPPELIN ARMENIA, «ԱՐԱՅ» «ԷՐՆՍԹ ԸՆԴ ՅԱՆԳ» ընկերությունների, ինչպես նաեւ «Օրրանի» եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներից բաղկացած թիմերը:
«Օրրանի» երեխաները հատուկ մրցանակներ էին հաղթողների համար՝ իրենց ձեռքի աշխատանքները: Երեխաները եւս ներկա էին միջոցառմանը եւ տեսնում էին, թե ինչպես են իրենց սատարում տարբեր կազմակերպություններ:
Առաջին տողը գրավեց լրագրողների թիմը, երկրորդ տեղը՝ «ԷՐՆՍԹ ԸՆԴ ՅԱՆԳ»-ը, երրորդը՝ ZEPPELIN ARMENIA-ն, չորրորդ տեղում «Օրրանի» թիմն էր, հինգերորդ տեղում «ԱՐԱՅԻ» թիմը: Այս պարագայում, սակայն, էականը ոչ թե հաղթանակն էր, այլ բարեգործությունը:
Հիշեցնենք, որ «Օրրան» բարեգործական ընկերությունը հիմնադրել են Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Օրրանն» իր առջեւ նպատակ է դրել պայքարել Հայաստանում աղքատության եւ երեխաների շրջանում մուրացկանության տարածման դեմ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ