Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ. (Տեսանյութ)

Հունիս 13,2014 22:29

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Քննարկվող հարցերի շրջանակը լայն էր. հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդումից մինչև նոր կապերի հաստատում:

Ողջունելով դեսպանին՝ Գագիկ Ծառուկյանը նախ իր շնորհավորանքը փոխանցեց Լիտվայի ժողովրդին՝ օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների և գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի վերընտրության կապակցությամբ:

«Մեր երկու երկրների հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է լուրջ առաջընթաց, և ես հույս եմ հայտնում, որ Դուք Ձեր պաշտոնավարման ընթացքում անհրաժեշտ ջանքեր կգործադրեք այդ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար»,-մասնավորապես, նշեց Գագիկ Ծառուկյանը:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը նշեց, որ իր համար մեծ պատիվ է դիվանագիտական առաքելություն իրականացնել հենց Հայաստանում, որտեղ հենց առաջին ակնթարթից է զգացել հայերի ջերմությունն ու հյուրընկալությունը: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը դեսպանը մեծ հետաքրքրությամբ է սպասել, շատ է լսել թե՛ ԲՀԿ առաջնորդի, թե՛ նրա մեծածավալ բարեգործությունների մասին: Էրիկաս Պետրիկասը գրեթե մեկ տարի է, ինչ դիվանագիտական աշխատանքի է անցել Հայաստանում: Չնայած հայ-լիտվական հարաբերությունները ջերմ են ու բարեկամական, այդուհանդերձ ոչ բոլոր ոլորտներում է առկա ներուժն օգտագործվում: Դեսպանի գնահատմամբ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները դեռևս բավարար մակարդակի վրա չեն: Մինչդեռ լիտվացի գործարարները էապես հետաքրքրված են Հայաստանով: Դեսպանը նշեց, որ այս խնդրում ակնկալում է Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:

«Ես ինքս էլ կիսում եմ Ձեր մտահոգությունն ու մեծ կարևորություն եմ տալիս երկկողմ գործակցության ընդլայնմանը: Կա մեծ ներուժ հայ-լիտվական տնտեսական, քաղաքական, մարզական, մշակութային կապերը զարգացնելու ու խորացնելու համար: Ես իմ կողմից պատրաստ եմ անելու առավելագույնը: Ինչ վերաբերում է երկու երկրների միջև տնտեսական գործակցության զարգացմանն ու գործարար կապերի հաստատմանը, ապա վստահեցնում եմ, որ այդ հարցում կարող եք ակնկալել իմ անմնացորդ աջակցությունը: Խոստանում եմ լիտվացի գործարարներին Հայաստանում ընդունել ամենաբարձր մակարդակով: Թող գան ու ծանոթանան Հայաստանի գործարար միջավայրի ու իրենց հայ գործընկերների հետ: Իսկ եթե կլինեն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան ներդրումներ կատարել մեր երկրում, ապա ես պատրաստ եմ լինել երաշխավոր ու անհրաժեշտության դեպքում ինքս էլ ներդրումներ կանեմ Լիտվայում»,- իր խոսքում նշեց ԲՀԿ նախագահը:

«Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունն ու բալթյան երկրներից միակն է, որ ընդունել է Հայոց Ցեղասպանությունը: Որպես Եվրոպական Միության անդամ երկիր՝ Լիտվայի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ինձ համար անչափ կարևոր է»,-հանդիպման ավարտին ամփոփեց Գագիկ Ծառուկյանն ու համոզմունք հայտնեց, որ առաջիկայում երկու երկրների միջև կապն էլ ավելի է ամրապնդվելու:

 

 

ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30