Այսօր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործով դատական նիստին ներկայացել է միայն «Ծածկած շուկա» ընկերության տնօրենի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 2-ին Սամվել Ալեքսանյանին պատկանող Ծածկած շուկայի կենտրոնական մասում փակցվել էր պաստառ, Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի նկարով եւ «Մասոն, Ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին» գրություններով:
Իր պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավն արատավորելու համար պարոն Եղնուկյանը դիմել է դատարան:
Պարոն Եղնուկյանը Aravot.am-ին պատմեց, որ Սամվել Ալեքսանյանը գրավոր դիմում էր ուղարկել դատարան՝ խնդրելով իրեն ազատել դատական նիստի մասնակցությունից, քանի որ ինքը որեւէ կապ չունի «Ծածկած շուկայի» հետ, ինչը դատարանը այսօր մերժել է:
Կարդացեք նաև
Դատական նիստը հետաձգել է մինչեւ սեպտեմբեր , քանի որ դատարան ներկայացած «Ծածկած շուկայի» տնօրենի ներկայացուցիչը չուներ ընկերությունը ներկայացնելու լիազորագիր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ