Քիչ առաջ ՀՀ արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Շվեդիայի առեւտրի նախարար Էվա Բյորլինգը՝ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Դայան Յանսի ընկերակցությամբ ազդարարեցին Հայաստանում Շվեդիայի դեսպանատան բացումը:
«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նշվում էր Շվեդիայի ազգային տոնը, եւ երկու տարի առաջ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նաեւ Շվեդիայի դեսպանատան բացումը: ՀՀ արտաքին գործոց նախարարը եւ Շվեդիայի առեւտրի նախարարը ոչ թե կտրեցին ժապավենը, այլ հակառակը՝ ամուր կապեցին Շվեդիայի եւ Հայաստանի դրոշների պատկերով ժապավենները: Կապելուց հետո Էդվարդ Նալբանդյանը նույնիսկ ստուգեց, թե որքան ամուր են հայ-շվեդական հարաբերությունները խորհրդանշող այդ կապերը: Շատ ամուր էին:
Կարդացեք նաև
Ի դեպ, Շվեդիայի նախարարի հետ Հայաստան էին եկել նաեւ շվեդ գործարարներ:
Այս կապակցությամբ ՀՀ արտգործնախարարի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի հետ հարցազրույցները՝ տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ