Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը համապատասխան նախարարություններին, «Նաֆտոգազ Ուկրաինա» ազգային բաժնետիրական ընկերությանը և մարզպետարաններին կարգադրել է անցնել էներգետիկ ոլորտի ծրագրին, որով նախատեսվում է երկուշաբթի օրվանից դադարեցնել Ռուսաստանից գազի մատակարարումը, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, փոխանցում ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Բացի այդ «Նաֆտոգազ Ուկրաինա»-ին և արդարադատության նախարարությանը հանձնարարվել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ավարտել Ուկրաինայի շահերի պաշտպանությունը նախապատրաստելու գործընթացը՝ «Նաֆտոգազ»-ի և «Գազպրոմ»-ի վեճի շրջանակում, ասված է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ