Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավարտին է մոտենում Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ապացույցների հրապարակումը

Հունիս 13,2014 19:03

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտվեցին Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու մասին մարզի դատավոր պարոն Սիսակյանի որոշումը, մեքենան զննություն կատարելու մասին արձանագրությունը, պաշտպանական կողմի միջնորդությունները այս կամ այն փաստաթուղթն իրենց տրամադրելու, քննիչի գրություններն այն մասին, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ:

S1210006

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը ներկայացրեց անցյալ տարվա նոյեմբերի 9-ի քննիչի կողմից կազմված արձանագրությունը, համաձայն որի, փորձ է արել հարցաքննել որպես մեղադրյալ Վարդան Պետրոսյանին:

Քննիչ Հ.Հակոբյանն արձանագրել էր.«Տեսնելով, որ Նիկոլայ Բաղդասարյանը չի եկել, իմ բջջային հեռախոսից կապվել եմ ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բջջային հեռախոսի հետ:Վերջինս տեղեկացրեց, որ չի կարող ներկայանալ եւ կներկայանա ժ.12.30-ի սահմաններում: Ես Վ.Պետրոսյանին ընթերցման միջոցով ծանոթացրի քրեական օրենսգրքով առաջադրված մեղադրանքի հետ, վերջինս հրաժարվեց որոշումը ստորագրելուց եւ օրինակը ստանալուց:Այնուհետեւ , իմ կողմից ծանոթացրեցի նրա իրավունքների եւ պարտականությունների մասին, սակայն վերջինս հրաժարվեց արձանագրությունը ստորագրելուց եւ ստանալուց»:

S1210012

Հետազոտվեց Վ.Պետրոսյանին կալանավորելու մասին քննիչի որոշումը:

«Ես Վարդան Պետրոսյանս լսեցի քննիչի կողմից ներկայացված մեղադրանքը, համաձայն չեմ:Քննիչ Հակոբյանը փորձել է խախտելով ընդունված օրենքը՝ ինձ հարցաքննել պաշտպանի բացակայությամբ».Վ.Պետրոսյանը մտահոգություն էր հայտնել, որ քննիչը անաչառ չէ, եւ շտապում է իր առողջական վիճակից օգտվելով ինչ-որ բան կորզել:

Վարդան Պետրոսյանի պաշտպանը խոստացավ ներկայացնել յուրաքանչուր փաստաթղթի վերաբերյալ ապացույցներ. «Որոշումները ինչպես նկատեցիք թվագրված է նոյեմբերի ութի թվագրումով: Սակայն քննչական գործողությունները կատարվել են նոյեմբերի իննին: Ինչու են այդ փաստաթղթերը մեկը մեկից հետո ընկել, ինչն է պատճառը:

S1240016

Մեր կողմից բողոք է ներկայացվել դատախազին:Ներկայացրել ենք,, որ Վարդան Պետրոսյանին չեն տրամադրում փորձաքննություն նշանակելու որոշումը:Ըստ քրեական դատավարության օրենսգրքի մինչեւ տաս օրվա ընթացքում պարտավոր էին: Քննիչը մեկնաբանություն էին հորինել,եթե երբ անձը դառնում է կասկածյալ, իրենք դեռեւս իրավունք ունեն չտրամադրել արդեն իսկ նշանակված փորձաքննությունների որոշումները: Չենք ունեցել նման քրեական գործ:Իրականում,փորձաքննության նշանակելու որոշման մեջ պետք է արձանագրվեին այն հետքերը, որոնք կային դեպքի վայրի զննության արձանագրության մեջ: Մենք խնդրել էինք, որ այդ հետքերի արձանագրման դեպքում, կհիմնավորվեր, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում»:

S1240022

Տուժող Արթուր Հակոբյանը տեղից ասաց.ինչու ես պաշտպանում, ստում ես, ինչի կապակցությամբ նախազգուշացվեց դատավորի կողմից:

Ըստ պաշտպանական կողմի, նախաքննական մարմինը չի իմացել, թե երբ պիտի հարցաքննի Վարդան Պետրոսյանին.«Ես ասել եմ, թե կարող եմ զբաղված լինել այլ գործով.սա է եղել իմ ու քննչականի պետ Սարգսյանի խոսակցությունը:

Պայմանավորվել ենք, ասել եմ, որ Վարդան Պետրոսյանը պատրաստ է ցուցմունք տալ, ասել, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում, մինչդեռ, արձանագրվել է այլ բան»:

Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ մինչ օրս Վարդան Պետրոսյանը ցուցմունք չի տվել.«Անգամ առ այսօր ցուցմունք չի տվել.նա կարող էր հարյուրհիսուն անգամ ցուցմունք տալ»:

Նախաքննության ժամանակ ըստ Ն.Բաղդասարյանի, ձեւաթուղթ էլ չի տրամադրվել, որպեսզի Վ.Պետրոսյանը ցուցմունք տա.Քննիչի ապօրինի գործողությունների արդյունքն է, որ հնարավորություն չի տրվել, որ Վարդան Պետրոսյանը ցուցմունք տա»:

Մեղադրող Արթուր Սարգսյանն էլ հակադարձեց, թե բոլոր փաստաթղթերի օրինակները հանձնվել են Վարդան Պետրոսյանի պաշտպանին նրա պաշտպանյալին  կարգավիճակ տալուց հետո:

Ինչ վերաբերում է չհարցաքննելուն, ըստ մեղադրողի, Վ.Պետրոսյանը բժշկական փաստաթղթերի համաձայն, մինչեւ նոյեմբերի 11-ը ներառյալ ի վիճակի չի եղել եւ չէր կարող պատասխանել:

Այսօր դատավորը փորձեց նկատողություն անել լուսանկարում պատկերված տիկնոջը:Նա ներկայացավ որպես Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան:Իսկ երբ դատավորն ասաց, թե շահերի պաշտպանը նստած կլիներ Վ.Պետրոսյանի կողքին ,գլխարկով տիկինն ասաց, թե կարող է նստել նրա կողքին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 1111111 says:

    Շատ լավ նկարներ են ուղղակի 2-րդ-ն ու 3-րդ-ը, հիմա հետաքրքիրա, որ Վարդանի նման մեկը գար ու էտ կանգնած մեքենային էնպես խփեր, որ էնտեղ զոհեր լինեին, Նիկոլայը կասր, որ էտ մեքենան կանգնածա եղել երթևեկելի գոտում, ու ինքնա մեղավոր դրա համար???? հստակ երևումա, որ էտ մեքենան կիսով չափ կանգնածա ասֆալտին: Մարդիք արել են նույն բանը փաստորեն, ինչի դեմ էսքան ժամանակ պայքարում են հեnց իրենք, քան որ պնդում են, որ էտ կանգնած նիվանա մեղավոր եղել էտ վթարում: Էսա որոշ մարդկանց ուղեղի տարողության չափը!!!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30