Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը

Հունիս 13,2014 18:54

Հանրային խորհրդի ձեռնարկատիրական եւ սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովում այսօր քննարկման թեման Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սպասվելիք թանկացման հարցն էր:

«Թանկացնենք, որ բաշխիչ ցանցերը մեծ գումարներ շահեն ու տանեն Ռուսաստա՞ն, Հրազդանի հինգերորդ բլոկը, Հրազդանի Ջեկը տանեն Ռուսաստա՞ն, հո մենք ստո՞ր չենք, որ նրանց համար հատուկ պայմաններ ստեղծենք թալանելու մեր երկիրը»,- զայրացավ հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Կարեն Բաղրամյանն էլ վստահեցրեց, որ, թանկացումը ինքնանպատակ չէ ու ներկայացրեց իրենց հիմնավորումները.                   «էլեկտարական ցանցեր ընկերությունը 2014, 15 թթ համար ունի 20 միլիարդ դրամ ֆինանսների անհրաժեշտություն եւ արդյունքում անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել էլեկտրաէնեգիայի սակագինը՝ 3,85 դրամով»: Ըստ նրա, սակագնի վերանայումն անհրաժեշտ է, քանի որ  էլեկտրական ցանցեր ընկերությունում կա մոտ 5,7  միլիարդ դրամ հասույթի ավելացման խնդիր:

Պարոն Սադոյանը ձայնը բարձրացրեց ու ընդհատեց՝ «թալանի համար ինքնանպատակ թանկացում է». «Օրենքով պետք է խնդիր չլիներ, որովհետեւ ժամանակին գները լավ էլ սահմանվել են, եթե խնդիր կա, բացատրեք՝ որտեղի՞ց էդ խնդիրը»:

Պարոն Բաղրամյանը խնդրեց իրեն չընդհատել ու շարունակեց բացատրել, թե ինչու է ընկերությանը պետք 5,7միլիարդ դրամ հասույթի ավելացում. «Հայաստանի էլեկտրական ցանցերում 2013-14 թթ ընթացքում առաջացել է 16,3 միլիարդ դրամի ճեղքվածք»: Առաջացած վնասը նա պայմանավորեց

անցած տարվա նոյեմբերին հայկական Ատոմակայանի մի տուրբինի չաշխատելով, հիշեցրեց, որ տուրբինը վթարի էր ենթարկվել ու 88 օր չի աշխատել:

Հանրային խորհրդի անդամները զայրացան ու զարմացան, թե ինչու ընկերության կրած վնասը պետք է սպառողը փոխհատուցի:

Ու սկսեցին միաժամանակ տարբեր կողմերից հարցեր տալ, ռեպլիկներ անել: Մեկը պնդեց, թե.«էլեկտրացանցերը  թող վնասով  աշխատեն, միայն բիզնեսի մասին է մտածում»,  մյուսն էլ հարցրեց.« բա սպառողի  բիզնեսը ո՞ւր մնաց, սպառողի բիզնեսը ո՞րն է, սպառողինը  հաշվարկե՞լ ե ք, թե ինքներդ որոշել եք, որ ամեն ինչ կարելի է սպառողից վերցնել»:

Հանրային խորհրդի անդամներից մեկն էլ հետաքրքրվեց, եթե էլեկտրացանցեր ընկերության հասույթի ավելացման խնդիրը լուծվի, ֆինանսական վնասները վերանան,  հնարավո՞ր է հաջորդ տարիներին էլեկտրաէներգիայի սակագնի նվազում արձանագրվի:

Պարոն Բաղրամյանն էլ պատասխանեց, թե Հայաստանում այդ ընթացքում փոխարժեքի, գազի սակագնի փոփոխություն չլինի, ապա թանկացումների փոխարեն սպառողը էժանացումներ կտեսնի:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30