Ռուսաստանը պետք է «վերադարձնի պատմականորեն Ադրբեջանին պատկանող Դաղստանը», եթե ցանկանում է Բաքվի հետ դաշնակից լինել, այսպես է կարծում Ադրբեջանի «Դեմոկրատական» կուսակցության ղեկավար Սարդար Ջարարօղլուն, որը նախագահի ընտրությունների թեկնածու էր 2013թ., գրում է «ՌԵՔՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Մոդերն.ազ»-ին:
Այդուհանդերձ, Ջարարօղլուն պնդում է, որ ինքը ադրբեջանա-ռուսական փոխշահավետ համագործակցության ջատագովներից է և մի քանի պայման է դնում ՌԴ առաջ. «Դաշնակցել հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը մեզ վերադարձնի Դաղստանի մեր պատմական հողերը: Նաև պետք է վերադարձվեն այն հողերը, որոնք մեզնից խլել ու տվել են Հայաստանին: Միայն այդ դեպքում Ադրբեջանը պատրաստ կլինի Ռուսաստանի հետ իրական համագործակցություն սկսել», – ասել է նա՝ ավելացնելով, որ եթե ինչ-որ մեկն ուզում է համագործակցել Ռուսաստանի հետ «նրա մոտ բացակայում է պատմական և ադրբեջանական շահերի պաշտպանության գիտակցությունը»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև