ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Անանյանը։
Համապատասխան որոշումը վարչապետն ստորագրել է այսօր։ Հիշեցնենք, որ Ա.Անանյանն այդ պաշտոնում չհասցրեց պաշտոնավարել անգամ մեկ ամիս. նա աշխատակազմի ղեկավար էր նշանակվել մայիսի 21-ին։
Ըստ որոշման՝ Անանյանն ինքն է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել։ Նշենք, որ նշանակումից հետո նա հասցրել էր հայտնվել սկանդալային իրավիճակում։
Մասնավորապես՝ նրա անունը շրջանառվում էր հունիսի 4-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով: 59-ամյա Արամ Անանյանի «Volkswagen Touareg» մակնիշի 99 ՍՍ 500 համարանիշի ավտոմեքենան հունիսի 4-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է իր առջևով ընթացող, Աբովյանի բնակիչ, 24-ամյա Սևակ Սուքիասյանի վարած «ՎԱԶ 21083» մակնիշի 31 ՕՕ 011 համարանիշի ավտոմեքենային:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում