Ուկրաինայի կառավարական ուժերն ուրբաթ օրը վերականգնել են վերահսկողությունը Մարիուպոլ քաղաքի նկատմամբ:
Այս մասին տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, որի համաձայն Մարիուպոլի քաղաքապետարանի վրա Ուկրաինայի դրոշ է բարձրացվել:
«Վերահսկողություն է հաստատվել ահաբեկիչների բոլոր հենակետերի նկատմամբ: Ոչնչացվել է զրահամեքենա, ահաբեկիչների դիպուկահարների կետերը: Ահաբեկիչների կողմից կան բազմաթիվ կորուստներ: Մեր կողմից կորուստներ չկան, երկու զինծառայող վնասվածքներ է ստացել», – գրել է Ավակովը ֆեյսբուքյան իր էջում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի համաձայն, Մարիուպոլ քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողություններում մասնակցել են Ուկրաինայի ազգային գվարդիայի և ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումները:
Կարդացեք նաև
Ուկրաինայի նորանշանակ նախագահը նախօրեին պատրաստակամություն էր հայտնել բանակցություններ անցկացնել երկրի արևելյան շրջաններում գործող ընդդիմախոսների հետ այն դեպքում, եթե ռուսաստանամետ անջատողականները համաձայնվեն վայր դնել զենքը:
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում