Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործի քննությունն ավարտվելուն պես, երբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը հեռացավ նիստերի դահլիճից, իսկ Վարդան Պետրոսյանն էլ ուղեկցողներով պետք է տարվեր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, տուժող Արթուր Հակոբյանը՝ «Նիվա» ավտոմեքենայի վարորդը, դիմեց պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին.
-Մենք դեռ գիտենք ինչ ենք անելու ձեր հետ: Մի մոռացի, որ երկու երիտասարդներ են մահացել:
Ապացույցների հրապարակման ժամանակ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Նիվա» ավտոմեքենայում տեղադրված է եղել գազի բալոն, ինչն էլ ըստ նրա մահվան պատճառներից մեկն է եղել:
Նա ասաց, որ պետական հիմնարկը տեղյակ չի եղել, որ վառելիքի փոխարեն «Նիվայում» տեղադրված է եղել գազի բալոն, ինչն անթույլատրելի է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Նիվան» ամրակցված է եղել ՀՀ գյուղնախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, եւ այս հիմնարկն էլ քաղհայցով դիմել է դատարան, Վարդան Պետրոսյանից պահանջելով երկու միլիոն վեց հարյուր հազար դրամ գումար:
Մանրամասները՝ քիչ հետո:
Ռ.Մ.
…վառելիքի փոխարեն «Նիվայում» տեղադրված է եղել գազի բալոն… ?????????