Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հունիսի 14-ին համերգ կտա Նյու Յորքի Բրուքֆիլդ Փլեյս համալիրում, հայտնում է «Նյու Յորք Թայմս» թերթը:
Հայ երաժիշտի համերգը նախատեսված է «Գլոբալ Բիթ» փառատոնի շրջանակներում: Կազմակերպիչները նրան բնութագրել են որպես «Աշխարհի մեծագույն արվեստագետ»:
«Ջիվան Գասպարյանը լեգենդ է, որը մեծ հեղինակություն ձեռք բերեց՝ 80 անց տարիքում թողարկելով «I Will Not Be Sad in This World» (ես երբեք չեմ տխրի այս աշխարհում) ալբոմը», – գրում են կազմակերպիչները՝ ավելացնելով, որ նրա երաժշտությունը մտախոհ է և տխուր, բայց միաժամանակ լարվածության մեջ է պահում:
Գասպարյանի հետ նույն բեմում ելույթ կունենա իրանցի քամանչահար Կայան Կալհորը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ