Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բա ամոթ չէ՞, Բալասանյանը «Ջիփով» փախնող մա՞րդ է». Գյումրու քաղաքապետը` շուկայի առևտրականներին (Տեսանյութ)

Հունիս 13,2014 17:04

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ հանդիպման էին եկել քաղաքի կենտրոնական շուկայի բողոքավոր առևտրականները, որոնց տեղահանելու պահանջով դատական հայց է ներկայացրել «Պինգվին» ՍՊԸ –ի տնօրինությունը: «Պինգվին» ՍՊԸ-ի ղեկավարությունը պնդում է, որ այդ տարածքը իրենց սեփականությունն է, չնայած որ ժամանակին իրենք վարձակալական հիմունքներով էին վերցրել, սակայն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այն միաժամանակ 20 տարի ժամկետով վարձով էր տվել 14 առևտրականների:

299

Ինչևէ, առևտրականները մեզ հետ զրույցում պնդում էին , որ Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը իրենց շահերը պաշտպանելու փոխարեն պաշտպանում է «Պինգվին» ՍՊԸ –ի ղեկավարի`օլիգարխ Խոջոյանի շահերը, ավելին քաղաքապետը իրենց չի ընդունում, այլ տեսնելով` «Ջիփը» նստում ու փախնում է:
Այսօր Գյումրու քաղաքապետը, ընդունելով նրանց ու լսելով բողոքը, մի լավ շշպռեց այս կանանց. «Բա ամոթ չէ, ելնում լրատվամիջոցներով հայտարարում եք, թե ես ձեզ տեսնում, «Ջիփը» նստում, փախնում եմ…, բա Բալասանյանը « Ջիփով» փախնո՞ղ է, մայրիկ ջան, չի կարելի, բոլորը զանգում են , թե ինչի՞ ես փախնում»: Մայրիկը`Սուսսաննա Կուրղինյանը, ներողություն խնդրեց քաղաքապետից` ասելով. «Ջղայնացած եմ եղել, մի բան ասել եմ, ներող կլինես, տղա ջան»:

Սամվել Բալասանյանը,նրանց նաև ասաց. «Էդ ո՞ր օրվանից է քաղաքապետը դատավոր դարձել, հիմա ձեր գործը դատարանում է, և քաղաքապետարանը իրավունք չունի միջամտել դատարանի գործերին» : Առևտրականները զայրացած արձագանքեցին. «Դուք եք մեր քաղաքապետը, հարգելի Բալասանյան, դուք պիտի լուծեք մեր հարցը, դատավորին մենք ասում ենք, մեղք են, 22 ընտանիք սոված կմնան, դատավորը մեզ կանգնում-պատասխանում է` եթե ձեր օգտին էլ վճիռ կայացնեմ, մեկ է` դուք նույն սովածներն եք, բա դա ասելու բա՞ն է»:

Դուրս գալով քաղաքապետի մոտից` բնակիչները դարձյալ շարունակեցին քննադատել Սամվել Բալասանյանին: Նրանք հայտարարեցին, որ Գյումրու քաղաքապետից հույս չկա, օլիգարխ Խոջոյանների դեմ բողոքի կգնան Սերժ Սարգսյանի նստավայր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30