«Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, անընդունելի էր: Ինչ է նշանակում ԱԺ կին փոխնախագահը իջնում է մուտքի մոտ ինչ-որ մարդ ընդունում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն իր վրդովմունքը հայտնեց ՕԵԿ անդամ Արթուր Միսակյանը:
Նրան հակադարձեց բլոգեր Տիգրան Քոչարյանը. «Նա օջախի կին է»: Այնուհետև Արթուր Միսակյանը շարունակեց. «Որևէ մեկն իրավունք չունի գալ մեր երկրում մատ թափ տալ մեզ վրա և հեռանալ: Ցանկացած մարդ, ով հյուրընկալվում է մեր երկրում, պետք է պահի իրեն իրավիճակին համարժեք: Սա միջադեպ է, որը պետք է դաս լինի պետական ապարատների համար՝ հետագայում նման բաներ թույլ չտալու»:
Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ Կիսելյովի ելույթը անհաջող էր: Նա մանրամասնեց. «Ստացվեց, որ ավելի շատ մասնավոր այց էր: Այստեղ խնդիրը կազմակերպիչների մեջ եմ տեսնում, իրենց ընդունելությամբ այնպես են իրենց պահել, որ թույլ են տվել Կիսելյովն իրեն այստեղ զգա այդպես: Կիսելյովի արտահայտություններն այնպիսին են, ինչպիսին ինքը կլիներ Ուկրաինայում կամ Կրասնոդարի երկրամասում»: Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ տհաճ էր նաև տաքսիստի պատմության հորինումը: Բլոգերը նաև նկատեց. «Միգուցե նույնիսկ ինքը լավ նկրտումներով էր, բայց եթե ցանկություն կար Ռուսաստանի իմիջը բարձրացնել, ավելի վատ: Եթե այնտեղ լիներ ՌԴ դեսպանության ներկայացուցիչ, ես դա կհամարեի պետական մոտեցում: Ես անձամբ Պուտին ակումբի բացումից հետո այդ նույն մարդկանց սկսել եմ վերաբերվել անլուրջ, և նման բաները չեմ մեկնաբանում, հիմա երևի թե Կիսելյովի նկատմամբ քծնանքի դոզան ավելի շատ է եղել: Այդ Կիսելյովը չի պահանջել, որ այդ «համմերը» գա և կանգնի ԱԺ մուտքի առջև»:
Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը համաձայնեց, որ ընդունող կողմն է մեղավոր, բայց նաև շեշտեց. «Պետք էր նրան կարգի հրավիրել, լիովին մեղքն ընկնում է հրավիրողների վրա, և հույս ունեմ, որ նման բան չի կրկնվի: Կա ճնշում, բնականաբար այն առաջացնում է հակազդեցություն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ