Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Զախարյանը պատրաստ է Պուտինի հետ «հավասարը հավասարի» նստել ու խոսել (Տեսանյութ) 

Հունիս 13,2014 16:10

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է հղել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ եթե անգամ Պուտինը գա Հայաստան, ինքը պատրաստ է Պուտինի հետ «հավասարը հավասարի հետ» նստել ու խոսել:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ նամակում Պուտինից ի՞նչ է պահանջում: Անի Զախարյանը պատասխանեց. «Պահանջում եմ Պուտինից, որ հիշի, որ ԼՂ Հանրապետությունը և անկախությունը կայացած փաստեր են, և հետագա բանակցությունները պետք է ընթանան հրադադարի մասին ռեժիմի հիման վրա և ոչ թե նոր ալիևյան նամակների հիման վրա: Եթե հայ-ռուսական բարեկամության և տնտեսական համագործակցության մասին ենք խոսում և այսօր Ռուսաստանը Նազարբաևի հայտարարությունների մասին է խոսում, ապա ի՞նչ հայ-ռուսական բարեկամության մասին կարող է խոսք գնալ: Խորհուրդ եմ տվել Վլադիմիր Պուտինին մտածել Հայաստանին՝ Մաքսային միության մեջ ներգրավելու հարցով»:

Ինչ վերաբերում է «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին, մասնավորապես այն դժգոհությանը, թե ՀՀ-ում տաքսիի վարորդը ռուսերեն չգիտի, Անի Զախարյանը վրդովված նշեց. «Ես ծիծաղում եմ Կիսելյովի հայտարարության վրա և հարց տալիս՝ արդյոք ռուս դոկտոր-պրոֆեսորները կարո՞ղ են մեկ նախադասություն հայերեն խոսել»:

Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման ղեկավար Կարեն Թումանյանը ևս վրդովված էր Կիսելյովի արտահայտություններից: Նա որոշ մանրամասներ պատմեց Կիսելյովի հետ հանդիպումից, որին ինքն էլ է մասնակցել. «Նա մեզ մեղադրում էր, որ էլեմենտար տաքսիստը ռուսերեն հաշվել չգիտի, բաբուինի նման ձեռքերով է հաշվում: Ես նրան պատասխանեցի, թե արևմտյան կազմակերպություններն ավելի շատ են ֆինանսավորում տրամադրում հայերին, դուք՝ ռուսներդ, ոչինչ չեք տալիս, բայց ամբողջ ժամանակ պահանջում եք: Նա ասաց, թե այդ կառույցները հարուստ են…այդ սարկազմը, այդ հեգնանքը, ես միշտ քննադատել եմ ՀՀԿ-ին, բայց Հերմինե Նաղդալյանը արժանի հակահարված տվեց Կիսելյովին: Նրա պահվածքը, անընդհատ ասում էր, թե ես շտապում եմ: Ինչո՞ւ ես եկել, սկսենք դրանից: Բայց Կիսելյովի և Ռուսաստանի միջև զուգահեռներ անցկացնելն էլ է սխալ»:

Պարոն Թումանյանը Կիսելյովին հրավիրելու հարցում մեղադրում է Անդրանիկ Նիկողոսյանին. «Բոլոր ռուսներին Անդրանիկ Նիկողոսյանն է Հայաստան բերում: Ծաղկի նման աճեցնում են նրանք պուտինյան ակումբները, Գրիբոյեդովի ակումբը: Անդրանիկ Նիկողոսյանն իր առաքելությունը կատարում է: Նա Պուտինի մարդն է, բայց մեխանիզմներ պիտի լինեն, որ այդ մարդուն ասեն, թե Նիկողոսյան ջան, ինչու ես սենց մարդկանց բերում: Մեկը նրան ասող լինի, թե գիտենք լավ կապեր ունես, արի միասին աշխատենք, բայց ինչո՞ւ ես նման մարդկանց բերում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Տոտա ջան, մի Չիբուխչյան էլ դու ես, պարզապես Լյուբով ես:Պոեմ գրի Պուտինին, որ գա հետդ նստի:Հուլիսին էլ ցրտատար գլուխ կլինի, չեմ հասկանում:Վերևի սառույցներն են երևի ճնշում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30