Կրեմլի որդեգրած հակաժողովրդավարական քաղաքական կուրսի ջատագով, «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն տխրահռչակ Դմիտրի Կիսելյովը չորեքշաբթի երեկոյան ՀՀ ԱԺ–ում տեղի ունեցած «ռուս–հայկականխորհրդարանական ակումբի» նիստի ընթացքում հանդես եկավ մի շարք անթույլատրելի հայտարարություններով, որոնք հանդիպմանը ներկա հայկական կողմի ներկայացուցիչների կողմից մնացին անպատասխան։ Ռուս–հայկական խորհրդարանական ակումբիերևանյան նիստին ներկա է եղել նաև Վերոնիկա Կրաշենինիկովան, ով Ռուսաստանում արտերկրից ֆինանսավորում ստացող ՀԿ-ներին «օտարերկրյա գործակալ» կոչող խայտառակ օրենքի համահեղինակներից մեկն է։
Վերոնշյալ հանդիպումը ԱԺ–ումկազմակերպվել էր ՀՀ–ում ռուսական «5–րդ շարասյունը» ներկայացնող Անդրանիկ Նիկողոսյանի և նրա միջոցներից սնվող հայաստանյան մի քանի ՀԿ–ների կողմից։ Անդրանիկ Նիկողոսյանի կողմից ՀՀ տարածքում ձևավորված ապազգային կառույցների, այդկառույցներում առկա միջանձնային փոխհարաբերությունների արատավոր դրսևորումների և կոնկրետ գործող տխրահռչակ անձանց մասին հրապարակմամբ հանդես կգանք մոտ օրերս, ինչից հետո հայ հանրությանը պարզ կդառնան այս անձնավորության կողմիցղեկավարվող կառույցների ստորաքարշ ռուսահպատակության դրդապատճառները։ Ռուս–հայկական խորհրդարանական ակումբի նիստի ընթացքում Կիսելյովը մասնավորապես հայտարարել է. «Հայկական պետականության գոյությունն աշխարհում կարող էերաշխավորել միայն մեկ երկիր՝ Ռուսաստանը»։ Այս հայտարարությունը ևս անպատասխան է մնացել նիստին ներկա ՀՀ ԱԺ փոխխոսնակի և պատգամավորների կողմից։ Կիսելյովը նաև հարկ է համարել ասել, որ իր կարծիքով ռուսաց լեզուն պետք է ՀՀ–ումօրենսդրորեն դարձնել երկրորդ պետական լեզու. այս պահանջը ևս լուռ համաձայնությամբ է ընդունվել ներկաների կողմից։ Հանդիպումն անցել է միայն ռուսերենով, հանդիպման ընթացքում հայերեն թարգմանություն չի եղել և պատգամավորների ներկայությամբուղղակիորեն խախտվել է «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետը, ըստ որի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակայինատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»: Հաշվի առնելով վերոգրյալ նսեմացուցիչ իրողությունները՝ «Քաղաքացիական Գիտակցություն»ՀԿ–ն իր խորին մտահոգությունն է հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ և խստորեն դատապարտում է Կիսելյովի նման հեղինակազուրկ և հակամարդկային արժեքների քարոզչի համբավ վայելող անձնավորության ներկայությունը ՀՀ ԱԺ-ում։ Ցավովարձանագրում ենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակը և իշխող կուսակցության պատգամավորները չեն տիրապետում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին և իրենց լուռ համաձայնությամբ խրախուսում են մեր երկրում մեկ այլ պետության ներկայացուցչի սանձարձակպահվածքը։ Հերմինե Նաղդալյանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը և հայկական կողմից հանդիպմանը ներկա մնացած մասնակիցներն իրենց կեցվածքով կասկածի տակ են առել ՀՀ ինքնիշխանությունը։ Այս մարդիկ այլևսբարոյական իրավունք չունեն տարբեր վայրերում ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը և արհամարհանքի են արժանի հասարակության լայն շերտերի կողմից։ Դմիտրի Կիսելյովի և իր տեսակի մարդկանց լկտի և սանձարձակ պահվածքն ամբողջությամբպայմանավորված է վերոնշյալ ապաշնորհ պաշտոնյաների և ՀՀ–ում գործող ռուսական «5–րդ շարասյան» ներկայացուցիչների թողտվությամբ և քծնանքով։ Կիսելյովի նման մարդկանց պատճառով է նաև, որ այսօր մեր հասարակության լայն շերտերում սկսում ենբորբոքվել հակառուսական տրամադրություններ:
«Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ Խորհուրդ