Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստիընթացքում դատախազը, ընթերցելով Ավետիսյանի հեռախոսազրույցների վերծանումը, դժվարացել է ընթերցել բառերից մեկը․ նախագահող դատավորը, ով մինչ այդ ներկաներից պահանջել էր լուռ մնալ ու չմիջամտել նիստի ընթացքին, դատախազին հուշել է՝ ինչ բառ պետք է ընթերցեր։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է Epress.am-ի թղթակիցը։
Մեր լրագրողի խոսքով՝ դատավորի հուշումից հետո նիստին ներկա ազատամարտիկներից ոմանք քմծիծաղել են, սկսել շշուկով զրուցել, ինչից հետո դատավորն ընդհատել է նիստն ու հարցրել՝ ծիծաղողն ով էր։
Դահլիճից պատասխան չստանալով՝ դատավորը հայտարարել է․ «Կնոջ փեշի տակ թաքնվելով չէ։ Տղամարդ եք՝ ասեք՝ ով է ծիծաղել»։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև