Երեկ՝ հունիսի 12-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 72 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 40-ամյա Սեդրակ Փայրասլյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ս. Փայրասլյանին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օրեր առաջ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները որոնում էին մի քանի երիտասարդների՝ Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ 24-ամյա Սամվել Քոթանջյանին, Երևան քաղաքի Դրոյի փողոցի 21 Ա շենքի 1-ին բնակարանի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Կարապետյանին, Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 76 շենքի 19 բնակարանի բնակիչ, 27-ամյա Ռաֆայել Մնացականյանին, Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցի 72 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 40-ամյա Սեդրակ Փայրասլյանին և Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 74 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, 21-ամյա Գոռ Հովհաննեսյանին:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում