Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյան. «Ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել»

Հունիս 13,2014 14:43

Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել էր Հ. Կյուրեղյանին, ով սույն թվականի հունիսի 12-ին բերման էր ենթարկվել Կենտրոն և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտից` ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակելու կապակցությամբ , որով իր բողոքն էր արտահայտում:

Առանձնազրույցի ընթացքում և համապատասխան գրանցամատյանը ուսումնասիրելու ընթացքում արձանագրվել է, որ Հ. Կյուրեղյանը ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վերաբերյալ Հ. Կյուրեղյանը հրաժարվեց որևէ հայտարարություն անել, նշելով, որ ավելի ուշ կանդրադառնա դրանց:

Դիտորդական խմբի անդամների այն հարցին, թե ձերբակալվելուց պաշտպան ներգրավվել է գործին, նա պատասխանեց որ, մեջբերում ենք նրա խոսքը «Չգիտեմ թե ինչ ձևով պետք է պաշտպան ունենամ և ինչ ձևով պետք է օգտվեմ պաշտապն ունենալու իրավունքից»:

Դիտոդրակական խումբը մանրամասն ներկայացրեց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները և ընթացակարգը: Միաժամանակ Հ. Կյուրեղյանը ցանկացավ Դիտորդական խմբի միջոցով հասարակությանը իրազեկել, իր քայլի նպատակը: Մեջբերում ենք նրա խոսքը « Ես իմ բողոքը տվյալ ձևով ներկայացրել եմ, նրա համար, որովհետև կարծում եմ, որ Շանթ Հարությունյանի գործը ընդհանրապես պետք է դատաքննության փուլին չհասներ և Շ. Հարությունյանը պետք է ազատ արձակվեր և միաժամանակ բողոքում են անարդար և կոռումպացված դատական համակարգի դեմ»: Հ. Կյուրեղյանը միաժամանակ նշեց « Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ գտնվել եմ գիտակից վիճակում և կրակ եմ արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ և ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել, որը ոստիկանության բաժնում փորձում են փաթաթել իմ վզին: Ես արժանապատիվ անձնավորություն եմ և իմ կյանքում ընդհանրապես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել ու չեմ բարձրացնի, դա ներկայիս ոստիկանության աշխատելու և անձին նվաստացնելու մեխանիզմն է»:

 policemonitoring.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ճիշտ ես արել, կանանց չես կրակել, մյուսներին հասնում է, բայց էդ խաղալիքով չէ:Խաղ արիր էլի, խելոք չէր:Դու հայ որձին չես ճանաչում, չեմ հասկանում:Համազգեստըվոր հագնում են….Պահ, աստված դրանցից փրկի, մարդիկ բեթարից կփրկվեն:Գասպարյանը ամսի 6-ին հրաման է տալիս մր մարզում մեկի նշանակում և երկու օր հետո իր նման ,,չծխող,, մեկի հետևում է, որը նստում է մեքենա և երկուսին էլ, նաև էդ խեղճ վարորդին ձանում բաժին ու պետի հետ ծեծում, իսկ այսօր ուղարկումվԵրևան արյան անալիզի: Վարորդը 100% մաքուր է դուրս գալու, իսկ ծեծի, աշխատանքային օրը կորցնելու համար ո*վ է պատասխան տալու, մեծն հայոց պագոննե*րը, որ արյան բույրի պահանջ ունեն:Տղա են, թող ռազբոյի գործերը բացեն:Ինձ համար հեչ է, իրար կերեք, բայց էդ անմեղ տուժողը մեքենան չլվաց է, ես ինչու* տուժեմ բթաորձերի պատճառով:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30