Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր օլիգարխներն իրենց առանձնատներում վայրի կենդանիներ պահելով ինքնահաստատվո՞ւմ են (Տեսանյութ)

Հունիս 13,2014 14:34

Մեզ մոտ ռեստորաններ կան, որոնց ճաշացանկում արջի, վայրի վարազի, եղնիկի միս է առաջարկվում, մինչդեռ այդ կենդանիները գրանցված են Հայաստանի կարմիր գրքում եւ արգելված է դրանց որսը: Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց, որ Կենդանիների մասին ՀՀ օրենքը հակասությունների մեջ է միջազգային կոնվենցիաների հետ, որոնց մեր երկիրը միացել է: Այդ պատճառով էլ, առիթից օգտվելով, այսօր մեզ մոտ մեծահարուստները, օլիգարխներն իրենց առանձնատներում կամ զվարճանքի օբյեկտներում վայրի կենդանիներ են պահում: Հայաստանում օրենքը չի արգելում նույնիսկ, անազատության մեջ պահվող կենդանուն օգտագործել որպես կերակուր:

«Հայաստանը մեծ պատրաստակամությամբ միանում է բոլոր տեսակի միջազգային կոնվենցիաների, բայց ոչ մի անգամ կոնվենցիայով ամրագրված պարտականությունները չի կատարում»,-ասում է տիկին Ադամյանը: Ըստ նրա, այսօր ամեն մարդ իրեն իրավունք է վերապահում բացել կենդանաբանական այգի, որտեղ հիմնականում պահվում են կարմիր գրքի կենդանիներ:

Տիկին Ադամյանը պատմեց, որ մի անգամ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի հետ Ղարաբաղ գնալու ճանապարհին նկատել են, որ ռեստորաններից մեկի բակում վանդակի մեջ Կարմիր գրքում գրանցված մի քանի սպիտակապոչ արծիվներ են պահվում. «Հակոբ Սանասարյանը բացեց վանդակների դռները եւ այդ արծիվներին բաց թողեց, ճիշտ է, մեծ սկանդալ տեղի ունեցավ, բայց արծիվներն արդեն ազատության մեջ էին»:


Վայրի այս կամ այն կենդանուն անազատության մեջ պահելու համար, բնապահպանի խոսքերով, պետք է տվյալ քաղաքացին ունենա բնապահպանության նախարարության թույլտվությունը, բացի այդ, այն գիտնականի եզրակացությունը, որը կոնկրետ զբաղվում է տվյալ տեսակի կենդանիների ուսումնասիրությամբ:

Տիկին Ադամյանը մեջբերելով հոգեբանի տեսակետն՝ ասաց, որ այն մարդիկ, որոնք իրենց առանձնատներում կամ օբյեկտներում պահում են վայրի կենդանիներ, ինքնահաստատման խնդիր ունեն: Բնապահպանի խոսքերով, եթե մեր օրենքը չփոխվի եւ վայրի կենդանիներ պահող մարդիկ այդ կենդանիներին շարունակեն օգտագործել որպես կերակուրներ, Կարմիր գրքում գրանցված կենդանիների զանգվածային ոչնչացում տեղի կունենա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30