Լրահոս
Օրվա լրահոսը

«Վելիկոռուսական շովինիստ Դալայ Լաման»՝ Ազգային ժողովում՝ «խաշած ժպիտներով» պատգամավորներին հյուր

Հունիս 13,2014 14:31

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ նաեւ ռուս վերլուծաբան Դմիտրի Կիսելյովի այցին, նրա պահվածքին. «Ես զարմացա, երբ խորհրդարանից դուրս գալիս տեսա իմ որոշ պատգամավոր գործընկերներին, լրագրող գործընկերներին, որ սպասում էին Կիսելյովին։ Ինձ մի պահ թվաց, թե Դալայ Լաման է գալիս Ազգային ժողով, բայց պարզվեց, որ սպասում են մի վերլուծաբանի, ում քծնանքն առ Պուտին ավելի նողկալի է, քան նողկալի էր սովետական ժամանակներում առ Չեռնենկո, Անդրոպով և Բրեժնև եղած քծնանքը, որ մենք տեսել ենք, հիշում ենք»:

Նա նաեւ ասաց, որ եթե սեփական երկրի բարձրագույն քաղաքական մարմնի՝ խորհրդարանի հարթակում թույլ ես տալիս, որ ինչ որ մեկը թքի քո երեսին, անարգի քեզ, ապա անպայման կգտնվի այն «լժե-վերլուծաբանը», որը իրեն թույլ կտա անկիրթ եւ անդաստիարակ լինել եւ փորձել դաստիարակել եւ սովորեցնել մեզ»:
Իսկ թե ո՞ւմ մեղքն էր Կիսելյովի պահվածքը, նա պատասխանեց. «Բոլորիս: Պատասխանատուն նրանք են, ովքեր խաշած ժպիտներով նստել էին նրա հետ եւ թույլ էին տալիս, որ ինչ-որ վելիկոռուսական շովինիզմով տառապող մեկը գա եւ անարգի մեր երկիրը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30