Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Մեզ համար ոչ մի տաբու չկա»

Հունիս 13,2014 14:28

ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը նախորդ կառավարության ժամանակ օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որ հարկային արտոնություններ տրվեն մինչեւ 20 մլն դրամի շրջանառության շեմ ունեցող ընտանեկան բիզնեսներին, եւ այդ նախաձեռնությունը միանշանակ մերժվել էր: Այժմ կառավարությունը նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որը ԲՀԿ-ի նախընտրական ծրագրային դրույթներից էր նաեւ, եւ իրենք կողմ կլինեն այդ նախագծին: Սակայն դեմ են էլէներգիայի թանկացմանը. «Մենք գտնում ենք, որ էլեկտրակայանների ռիսկերը եւ վատ կառավարման արդյունքում առաջացած ճեղքերը չեն կարող մեր բնակչության վրա դրվել: Եթե 20 մլրդ դրամից ավելի ճեղքվածք ունի՝ դա մեր մեղքը չէ»,-ասաց Մ. Մելքումյանը, նկատելով, որ երբ այդ ճեղքը փակվի էլ, բնականաբար, էլէներգիայի սակագինը կրկին չեն իջեցնի:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ իրենց խմբակցությունը հանդիպել է եւ իրենց չեն համոզել վերջինիս կողմից ներկայացված հիմնավորումները, թե ինչու պետք է էլէներգիան թանկանա:

Ինչ կլինի՞, եթե մինչեւ սեպտեմբերի վերջ իշխանությունը չկատարի քառյակի ներկայացրած 12 կետերը: Այս հարցին տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ կհրավիրվի հանրահավաք, եւ հետագա քայլերը կքննարկվեն ժողովրդին մասնակից դարձնելով.«Մեզ համար տաբու չկա: Մենք որեւէ հարցում կաշկանդված չենք լինելու, բայց մենք շարժվում ենք այն կանոններով, որ գրված է քառյակի ծրագրում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30