Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման 2014թ. ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ոռոգման նոր ցանցերի անցկացման աշխատանքները։ Նախատեսված 22 կիլոմետրից շուրջ 14 կիլոմետրում աշխատանքներն ավարտվել են:
Արդեն իսկ կառուցված ցանցերը նաև փորձարկվել են:
Ոռոգման համակարգի ընդլայնման աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հունիսի վերջին:
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով էլ կատարվում են առկա ցանցի վնասված հատվածների վերանորոգման աշխատանքներ։
Զուգահեռ իրականացվում է նաև խողովակների թարմացում և ներկում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն