Այսօր կայացած ՏՄՊՊՀ նիստում խիստ նախազգուշացում ստացավ Վանաձոր քաղաքում մալուխային ցանցով հեռուստաալիքների վերահեռարձակման (կաբելային հեռուստատեսություն) ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Սպայդեր Սիստեմս» ընկերությունը: Վերջինը գովազդային նյութեր էր տարածել` նշելով, որ ընկերությունը 6 ամիս ժամկետով անվճար մատուցում է կաբելային հեռուստատեսության ծառայություններ: Սակայն պարզվել է, որ ընկերության գովազդը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրականում սպառողներին ընդամենը առաջարկվել է կնքել 18 ամիս ժամկետով պայմանագիր, որից 6-ը ամսվա վճարը՝ տարաժամկետ վճարելու հնարավորությամբ:
Տեղեկացնենք, որ վարչական վարույթը հարուցվել է «Դիլարմ» ընկերության դիմումի հիման վրա:
ՀՀ ՏՄՊՊՀ