Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Մինասյան. «Տուրիզմի ամենամեծ խնդիրը՝ Հայաստանի ճանաչվածության խնդիրն է»

Հունիս 13,2014 13:48

Հնարավոր չէ, որ Հայաստանն ամբողջությամբ դառնա զբոսաշրջության երկիր»,- այսօր՝ հունիսի 13-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:
Նա նշեց, որ հնարավոր չէ տնտեսությունը հենք դարձնել զբոսաշրջությանը. զբոսաշրջությունը պետք է կազմի նրա մի մասը, որովհետեւ զբոսաշրջությունը իր էությամբ շարժիչ է եւ այդպիսով պետք է նպաստի տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը. «Այսինքն՝ մենք պետք է մտածենք, թե որքան տոկոս պետք է կազմեն այն միջոցները, որոնք կազդեն երկրի բյուջեի ձեւավորման վրա»:

Պարոն Մինասյանը նշեց, որ անհրաժեշտություն կա Հայաստանում կազմակերպել եւ անցկացնել տուրիստական ռեսուրսների կադաստր, որի շնորհիվ հնարավոր կդառնա իմանալ, թե որ տարածքը քանի մարդ կարող է ընդունել: Նրա խոսքերով՝ տուրիստական կադաստրի շնորհիվ հայտնի կդառնա, թե տվյալ տարածքներում ի՞նչ ծրագրեր կարելի է իրականացնել. «Մենք այսօր աչքներս փակ տուրիզմ ենք զարգացնում, անհրաժեշտություն կա իմանալ՝ երկիրը հարո՞ւստ է, երկիրը նպաստավո՞ր է տուրիզմի զարգացման համար, ազգը հյուրընկա՞լ է: Այդ ամենը պետք է նպաստի, որ մենք տուրիստական կադաստր անցկացնենք եւ անցկացնենք՝ ըստ մարզերի, ըստ տարածքների»:

Ռոբերտ Մինասյանի խոսքերով՝ տուրիստական կազմակերպություններնի գործունեությունը պետք է գնահատել նախ եւ առաջ այն գործոնով, թե զբոսաշրջության շնորհիվ որքա՞ն գումար է ավելանում բյուջեին, քանի որ զբոսաշրջությունը արդյունաբերություն է, բիզնես է, իսկ բիզնեսն էլ փող է: Եվ չնայած այն փաստին, որ վերջին տարիների ընթացքում շատ շենքեր, հյուրանոցներ, հանգստյան տներ, ռեստորաններ են կառուցվել, թանգարաններ, ճանապարհներ են վերանորոգվել, բայց մեզ անհրաժեշտ է մասնագիտական կրթություն ունեցող աշխատակիցներ, չէ որ տուրիզմը մարդկային գործոն է.

«Ո՞վ պետք է աշխատի, ինչպե՞ս պետք է աշխատի, մենք պետք է հաշվի առնենք, որ տուրիստը փոխվել է՝ նույն մարդը չի շրջագայում եւ այդ մարդը իր ցանկությունները ցանկանում է նորովի իրականացնել: Այդ է պատճառը, որ մենք պետք է պատրաստենք այնպիսի մասնագետներ, որոնք ի վիճակի կլինեն բավարարել այսօրվա տուրիստի պահանջմունքները»:

Ըստ Ռոբերտ Մինասյանի՝ Հայաստանի զբոսաշրջության մեկ այլ խնդիր է Հայաստանի ճանաչվածությունը, քանի որ զբոսաշրջիկը ցանկանում է այցելել այն երկրներ, որոնց մասին տեղեկություն ունի կամ արդեն եղել է այնտեղ. «Այսօրվա ամենամեծ խնդիրը՝ Հայաստանի ճանաչվածության խնդիրն է: Մենք պետք է ճանաչելի դարձնենք եւ աշխատենք այն երկրների հետ, որոնք աշխարհում համարվում են տուրիստ մատակարարող»:

 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30