Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրեագետ. «Դոն Պիպոն կարողանում է շատ լուրջ հարցեր լուծել և նստել Ծառուկյանի կողքին» (Տեսանյութ)

Հունիս 13,2014 13:21

«Հայաստանում կրիմինալ հեղինակություն կամ օրենքով գող չկա, Հայաստանը շատ փոքր երկիր է, շատ աղքատ երկիր և կրիմինալն արդեն այստեղ գործ ունենալ չի կարող, քանի որ Հայաստանում թալանելու բան չկա»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քրեագետ Սերգեյ Գալոյանը:

Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի հետ կապված պատմության մասին նա ասաց, թե ոչ մի մեծ բան չի եղել ու շարունակեց. «Ինչ-որ անհամաձայնություն է եղել, գնացել իրար հետ հանգստացել են ու եկել իրար հետ իրանց հարցերը լուծել են, որևէ մեկը էս հարցում կոնկրետ տեղեկություն չի ունեցել: Ասում են մեր անանուն աղբյուրները, թող անուն տան դե»:

Պարոն Գալոյանը նշեց, թե «Թեփ Արմեն» կրիմինալ աշխարհում չկա ու շարունակեց. «Կար մարդ, որը ապրում էր Սարդարապատ գյուղում, ու իր տան դիմաց սպանեցին: Իրեն իր անձնական հարցերով սպանեցին: «Թեփ Արմենի» պատմությունը մի հատ նայեք, տեսեք, ոնց է էդ «Թեփ Արմենը» իր ընկերոջը քննիչի մոտ վառել ու դատարանում էլ իր մնացած ընկերներին: Պարզա արդեն, որ նման մարդը քրեական հեղինակություն չի կարող լինել»:

Գալոյանը, անդրադառնալով Վերնիսաժի կրակոցներին, նկատեց, որ ամեն խուժան բան կրիմինալ չի: Ուղղակի դատարանը պիտի իր մեջ ուժ գտնի ճիշտ դատ անելու, որովհետև Հայաստանում մեղադրյալը ամեն պահի կարող է հայտնվել տուժողի կարգավիճակում: Հետո էլ նշեց. «70-ականներին իրար հետ կռվում էին, իրար քարով խփում էին ու անցնում գնում էր: Հիմա իրար քարի տեղը զենքով են խփում, էսքան բան….նույն բանն է, առանձնապես բան չկա»:

Անդրադառնալով «Բանդայի» դատավարությանը՝ Գալոյանը նշեց, որ իր դիտարկմամբ՝ անմեղ մարդկանց այսքան երկար ժամանակ դատում են ու շարունակեց. «Արթուր Ասատրյանը, որը 2005 թվականից ապրում է Իտալիայում, ավելի շատ հայտնի է իշխանությունների հետ ունեցած իր կապերով և բարեգործություններով»:

Գալոյանը ուսումնասիրել է իտալական մամուլում եղած տեղեկությունները և պարզել, որ Դոն Պիպոն ոչ մի կապ չունի քրեական աշխարհի հետ, նա անգամ շատ հզոր խաչքար է կառուցել Հռոմի կենտրոնում և նվիրել ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրա դիտարկմամբ` Դոն Պիպոն թեև քրեական հեղինակություն չէ, բայց կարողանում է շատ լուրջ հարցեր լուծել և նստել Ծառուկյանի կողքին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Անձամբ ծանոթ լինելով Արթուր Ասատրյանի հետ(Մոսկվայում նա իմ հարևանն էր), կարող եմ ասել, որ նա բավականին անկախ անձնավորություն է: Իր տեսակի մեջ նա թերևս միակն է: Նա, ըստ ինձ, կարող է և փող է ստեղծում, օգտվելով մարդկային հիմարությունից: Աստվածն, ինչպես հայտնի է, բավականաչափ հիմարներ է ստեղծել, օժտված հիվանդ ինքնասիրությամբ ու օճառի պղպջակի փառասիրությամբ: Նա հեռու է ավանդական կրիմինալից ու նրանց չի դիտարկում նույնիսկ որպես հնարավոր մրցակիցների: Ունի բավականին բարձր դինամիկ պոտենցիալ ու խելագարության հասնող արդարության զգացում: Զուսպ է խոսքերի մեջ ու առատաձեռն՝ գործերում: Լինելով բավականին ուշադիր ու մարդկանց խոշորացույցի տակ նայելու սովորություն, կարող եմ ասել, որ նա նույնիսկ մանրուքներում «պռակոլ» թույլ չի տալիս, հավանաբար, անցել է մի դաժան ու ուսանելի փորձության քառուղիներով:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30