Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամառվա ընթացքում կլինեն պլանային ջրազրկումներ՝ շինարարական աշխատանքների նպատակով. Երեւան Ջուր

Հունիս 13,2014 13:14

«Երեւան Ջուր» ընկերության Արեւելք շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանի խոսքերով՝ ջրազրկումները կատարվում են, որպեսզի հնարավոր լինի փոխարինել միջինը մոտ 50 տարի հնություն ունեցող խողովակները

«Երեւան Ջուր» ՓԲԸ Արեւելք շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանն այսօր Peoplemeter մամուլի ակումբում հայտնեց, որ նախորդ ամսվա ընթացքում կատարվել են բոլոր անցումային աշխատանքները եւ ընկերությունը անցել է ամառային ռեժիմի աշխատանքներին:

Նա լրագրողներին հայտնեց, որ բոլոր պահուստային պոմպակայանները բերված են  աշխատանքային կատարյալ վիճակի: «Շոր-շորի պոմպակայանում արդեն մեկ պոմպ է գործարկվել, որի շնորհիվ Երևան մտնող ջրի քանակը վայրկյանում ավելացել է 130-150 լիտրով: Մենք լիովին պատրաստ ենք ամռանը: Շուտով նաեւ կգործարկվի «Արարատյան» պոմպակայանը, որը Շոր-շորի պոմպակայանի պես լեռնային աղբյուրներից ինքնահոս եղանակով հանդիսանում է պահուստային կայան»:

Պրն Օհանյանը տեղեկացրեց, որ վերջերս քաղաքացիներից բողոքներ են հնչում, որ հաճախ են լինում ջրազրկումները, սակայն ասաց, որ դրանք լինում են միայն բարեկարգման նպատակով.

«Ամառվա ընթացքում կլինեն լայնածավալ շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում կլինեն պլանային ջրազրկումներ: Ջրազրկումը անում ենք, որպեսզի կարողանանք միջինը մոտ 50 տարի հնություն ունեցող խողովակները փոխարինել»:

Արեւելք շահագործման տնօրենը տեղեկացրեց, որ ներկա պահին մոտ 7 հասցեներում կատարվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, վթարային աշխատանքներ են կատարում Գառնու ջրատարի վրա:

Նաեւ հավելեց, որ Ֆրանսիայի կառավարությունից ընկերություն ստացվել է 20 մլն եվրոյի ներդրում, որն ուղղվելու են համակարգի բարելավմանը. «Այս ամսվա վերջում կմեկնարկի Նորագավիթ թաղամասի ամբողջական ջրամատակարարման համակարգի փոխարինման աշխատանքները: Կիլիկիա թաղամասում աշխատանքները կմեկնարկեն տարվա վերջում: Ամբողջովին փոխարինվելու է ջրատար խողովակների համակարգը»:

Ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն ասուլիսի ընթացքում նաեւ անդրադարձավ այն խնդրին, որ շատ բնակավայրերում ոռոգման նպատակներով բնակիչները օգտագործում են խմելու ջուրը: «Սա շատ է բարդացնում մեր աշխատանքը : Մեր աշխատանքներին շատ կարող է օգնել ոռոգման համակարգի զարգացումը եւ կայունացումը, որովհետեւ դրա շնորհիվ կկանոնակարգվի ջրի վաճառքը: 500 մետր տարածքը խմելու ջրով ջրելը շատ բնակավայրերի համար աղետալի է: Փողոցի մի ծայրը ջրի հեղեղ է ստանում, իսկ մյուս ծայրը ընդհանրապես ջուր չի ստանում»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ մեկտեղ բարձրանա նաեւ ջրի սակագինը, ընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ այս հարցը պետք է քննարկի հանրային ծառայությունները կարգավորող մարմինը. «Մեր սակագինը վերջին տարիներին էական փոփոխության չի ենթարկվել»,-ասաց Կարապետ Օհանյանը:

Ըստ ընկերության ներկայացուցիչների հայտնած տվյալների՝ ներկայումս սպառողների 70 տոկոսը ապահովված է 23.5-24 ժամյա ջրամատակարարմամբ, 26 տոկոսը 17- 23.5 ժամյա, իսկ 4 տոկոսը 12-17 ժամյա ջրամատակարարմամբ:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30