Այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը գերտերությունների պայքարում քաոսից հնարավորինս խուսափելու համար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Հայաստանում ամեն ինչ քաոսի համար պատրաստ է` մենք ունենք կողոպտող իշխանություն, կողոպտող ընդդիմություն, այլ ուժերին սպասարկող հասարակություն, ԶԼՄ- ներ և այլն: Ելքեր կան, սակայն շատ դժվար է: Առաջինը պետք է հրաժարական տա Սերժ Սարգսյանը, քանի որ նա արժեզրկել է հայերին` ամեն մի լկտի վեր է կենում և մեզ հետ ոնց ասես խոսում, ժողովուրդը նրան չի վստահում, 300 հազար մարդ արդեն գրանցվել է, որ մյուս տարի դառնա ՌԴ քաղաքացի, իսկ մեզ այս պահին համախմբումն օդի և ջրի պես անհրաժեշտ է»:
Հայաստանին ներկայիս ճահճային վիճակից փոքր-ինչ հանելու ելքերից հաջորդը Աշոտ Մանուչարյանը տեսնում է օլիգարխիկ կառավարության վերացման մեջ. «Այս օլիգարխ կառավարությունը պետք է հասկանա, որ ժամանակն է ոչ թե ոսկե աթոռներ և վարդակներ գնել իրենց տների համար և նոր բենթլիներ ձեռք բերել, այլ ժամանակն է օգտակար լինել պետությանը: Թող իրենց բիզնեսը զարգացնեն, սակայն կառավարությունից դուրս: Կառավարությունը չպետք է լինի փող ստեղծող մարդկանցից կազմված, քանի որ նրանք պետությունը դարձնում են ֆիրմա և սկսում փող աշխատել»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում