Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրով 2013 թվականից մեկնարկեց ևս մեկ ծրագիր, որն առաջին անգամ էր կյանքի կոչվում Երևանում: Ըստ ծրագրի՝ վառ գույներ ու նոր, ավելի թարմ տեսք են ստանում մայրաքաղաքի պանելային շենքերը: Հատուկ ներկերով, որոնք, ի դեպ, պահպանվում են երկար ժամանակ, գունավորման յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվում, ինչն էլ ավելի նկատելի է դարձնում շենքերին առկա բաղադրիչները:
Բազմաբնակարան շենքերի գեղարվեստական գունավորման աշխատանքները շարունակվում են նաև այս տարի: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Բաբաջանյան 163 և Իսակովի 44 շենքերում ծրագրի առաջին արդյունքն արդեն տեսանելի է: Գործընթացը լինելու է շարունակական և Երևանի համաչափ զարգացման համատեքստում իրականացվելու է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն