Հունիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։
Նախարարը, ողջունելով հյուրին, նշել է , որ ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։
Զրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության գերակա և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև՝ հեռանկարային ծրագրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հստակեցնել այն բոլոր հարցերը, որոնց լուծմանը կարող է աջակցել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության ու բարեմաղթանքների համար՝ հավաստելով, որ իր գործունեությամբ կնպաստի հետագա համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:
ՀՀ արդարադատության նախարարություն