Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Դա շանտաժ էր ՀՀ բնակչության, իշխանության եւ պետականության հանդեպ»

Հունիս 13,2014 12:38

ԱԺ ճեպազրույցների ժամանակ, խոսելով էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման մասին՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ մինչեւ 1999թ. էլէներգիան պարբերաբար քիչ-քիչ թանկանում էր, այդ տարի եղավ կտրուկ թանկացում, որից հետո մոտ տաս տարի գինը մնաց նույնը, ապա թանկացավ 2009-ին, որից հետո՝ 2013-ին, եւ ապա՝ հիմա. «Դա նշանակում է, որ կանխատեսելիություն չկա»:

Նա խոսեց նաեւ պուտինյան քարոզչամեքենայի գլխավոր դերակատարներից մեկի՝ Դմիտրի Կիսելյովի այցին. «Մինչ այսօր էլ ռուսական կողմը փորձել է լեզվի ազդեցությունը մեծացնել մեր երկրում, բայց դեռ երբեք չի եղել, որ այս տոնով, այս ձեւով, այս սանձարձակությամբ անեին: Սա, պարզ ասենք, շանտաժ է ՀՀ բնակչության, իշխանության եւ պետականության հանդեպ՝ եթե չանեք՝ ձեր անվտանգությունն ապահովել չի լինի, կարծես թե մենք ռազմավարական գործընկերներ չենք, կարծես թե մեր երկրների միջեւ չկան միջպետական հարաբերություններ, այլ՝ տեր ու ծառայի, կարծես թե մենք չենք համագործակցում ՀԱՊԿ շրջանակներում….»:

Նա երկու դիտարկում էլ արեց այս կապակցությամբ. «Այդ մարդիկ ասում են՝ չի կարել անվտանգության գծով մի միություն ընտրել՝ ՀԱՊԿ-ը, իսկ մշակութային գծով մեկ այլ: Իսկ ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը այս մասին երկու օր առաջ Վիեննայում՝ «մեծ ցանկության դեպքում նույնիսկ չենք կարող հրաժարվել Եվրամիության հետ համագործակցությունից, որովհետեւ մենք մեզնից չենք կարող հրաժարվել, մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք»: Այսինքն՝ նրանք մեզ առաջարկում են հրաժարվել մեր ինքնությունից, մեր արժեքներից, մեր տեսակից, ինչը չի կարող հակազդեցություն չառաջացնել»:
Աղվան Վարդանյանը սրան հավելեց նաեւ, որ դա ամենեւին , ինչը չի նշանակում ոչ հարգալից վերաբերմունք ռուսաց լեզվի, այդ մշակույթի հանդեպ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30