Aravot.am-ի հետ զրույցում «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը փոքր-ինչ անկեղծացավ: Հետաքրքրվեցինք՝ ո՞ր պաշտոնը կուզենար զբաղեցնել: Անի Զախարյանն ասաց, թե ցանկացած քաղաքական ուժ ձգտում է պաշտոնի: Նա նշեց, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է:
Հետաքրքրվեցինք՝ պատգամավորից բացի, ասենք մշակույթի նախարարի պաշտոնում իրեն տեսնո՞ւմ է: Անի Զախարյանն ասաց. «Ես ժամանակին մշակույթի նախարարին քաղաքական ծրագիր եմ առաջարկել»: Այնուհետև ասաց. «Եթե անգամ արտգործնախարարի պաշտոն առաջարկեն, ես կարող եմ աշխատել շատ ավելի լավ, քան Նալբանդյանը»: Մեր հակադարձմանը, թե այդ ի՞նչ արժանիքներ ինքն ունի, որ կարող է Էդվարդ Նալբանդյանին փոխարինել, օրինակ՝ Նալբանդյանը բազում լեզուներ գիտի, Անի Զախարյանն համառեց. «Լեզվով չի որոշվում քաղաքական պոտենցիալը: ԼՂ հիմնահարցը դրված է զրոյական մակարդակի վրա, էլ ի՞նչ ԱԳ նախարարի մասին խոսեմ»:
Անի Զախարյանն ասաց նաև, թե չի էլ ուզում համեմատվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև