Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Մեր կոշտ արձագանքով պետք է հասկացնենք, որ հետայսու ՌԴ դեսպանը Հայաստան եկող մեծ ու փոքր չինովնիկներին նախազգուշացնի զուսպ լինել». «Հայոց աշխարհ»

Հունիս 13,2014 12:24

ՀՀԿ պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ կարծում է, որ այն պահին, երբ Կիսելյովը հոխորտացել է, թե Հայաստանում քիչ են ռուսական դպրոցներն ու դասաժամերը, իսկ հայ վարորդը չգիտի ռուսերեն, ներկաները միանգամից պետք է դադարեցնեին ռուսերենով հաղորդակցվել ու դիմեին թարգմանչի օգնության: «Սա կլիներ տեղին պատասխան՝ գտնվում եք Հայաստանի Հանրապետությունում, ուրեմն չի՛ կարելի նման հայտարարություններ անել»:

Ցանկացած օտարերկրյա չինովնիկ պետք է հասկանա, որ իր այդպիսի պահվածքը խստորեն դատապարտելի է ե՛ւ Հայաստանի հասարակության, ե՛ւ իշխանության կողմից, իսկ սա նշանակում է, որ պետք է լսվի անհրաժեշտ հակադարձումը:

Այս առումով Արտակ Դավթյանը կարծում է, որ մենք պետք է պարզ ու հասկանալի լեզվով ասենք՝ հարգում ենք մեր ռազմավարական գործընկերոջ ազգային արժանապատվությունը, բայց նաեւ պահանջում նման հարգանք մեր հանդեպ. «Եթե մեր հարաբերությունները պետք է զարգանան մի դաշտում, ուր կա անկեղծության, փոխադարձ հարգանքի պակաս, դա չի կարող լինել արդյունավետ: Խոսում է անվտանգության մասին ու մեջտեղ բերում լեզվի խնդիրը. հիմա ես ի՞նչ հետեւության հանգեմ: Չէ՞ որ մեր լեզվի հանդեպ ցանկացած ոտնձգություն ուղղված է մեր ինքնությանը»:

Պատգամավորը վրդովված է, որ արդեն որերորդ անգամ ռուս չինովնիկներն իրենց թույլ են տալիս նման արտահայտություններ՝ առանց գիտակցելու, թե դրանք իրականում ինչ վտանգներ են պարունակում: «Պետք է մի պարզ բան հասկանան. ոչինչ այնքան խորը չի վիրավորում մարդուն, որքան ազգային արժանապատվությանն ուղղված վիրավորանքը»: Դատապարտելով նման պահվածքը՝ Դավթյանը նկատեց. «Մեր մեղքի բաժինը եւս կա: Կարծում եմ, մեր կոշտ արձագանքով պետք է հասկացնենք, որ հետայսու ՌԴ դեսպանը Հայաստան եկող մեծ ու փոքր չինովնիկներին նախազգուշացնի զուսպ լինել»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30