Լրահոս
Օրվա լրահոսը

Լկտի պահվածքի ու «հաչոցների» հետեւում. Ըստ վերլուծաբանների, ի դեմս Կիսելյովի, Ռուսաստանը սպառնում է Հայաստանին. «Մեդիալաբ»

Հունիս 13,2014 12:20

Այն հարցերը, որ Հայաստանի օրենսդիր մարմնում բարձրացրեց ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը հանդիսանում են ոչ միայն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտում, այլեւ սպառնալիք ուղղված Հայաստանի դեմ: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով ռուսական «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի հայտարարությանը, ասում է , իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Փաստորեն, նա սպառնում է մեզ, այ, տեսեք, եթե դուք ռուսաց լեզուն լավ չիմանաք, ուրեմն Ռուսաստանը ձեզ չի պաշտպանի», -ասում է իրավապաշտպանը՝ հավելելով, որ օրը ցերեկով ԱԺ ղեկավարության եւ պատգամավորների ներկայությամբ խախտվում է հենց նրանց իսկ ընդունած օրենքը:

Հիշեցնենք, մայիսի 11-ին ռուս լրագրող, »պուտինյան վարչակազմի քաղաքական խոսափողը համարվող «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը Ազգային Ժողովում՝ «Ռուսական գրքի գրադարանում» տեղի ունեցած քննարկման հայտարարել էր, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի: »

Նա պահանջել էր փոխել «Լեզվի մասին» օրենքն ու ավելացնել ռուսական դպրոցների թիվը։ Նշենք նաև, որ այդ հանդիպմանը պատգամավորներից ներկայացված են եղել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը:

Արթուր Սաքունցի խոսքով, սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մաքսային Միությանն անդամակցելու մասին միանձնյա որոշում կայացրեց, այն դեպքում, երբ Հայաստանը գնում էր դեպի եվրաասոցացում, Կրեմլն արդեն անթաքույց սկսեց մասնակցել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ հանդիսանալ Հայաստանում քաղաքականություն իրականացնողներից մեկը եւ որ ամենակարեւորն է՝ քաղաքական օրակարգի թելադրողը:

Ազգային Ժողովում տեղի ունեցածն, ըստ իրավապաշտպանի, սրա հետեւանքն է:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30