Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը՝ Ալիկ Սարգսյանի հայտարարության մասին. «Նա արջի ծառայություն է մատուցում»

Հունիս 13,2014 12:11

Լեւոն Բաղդասարյանը պարտադիր է համարում մեքենայի հայտնաբերումը, քանի որ կարծում է՝ նրա վրա կարող են լինել հետքեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի հետագա ընթացքի վրա

«Անցել է շուրջ մեկ ամիս, բայց Վալերի Հովհաննիսյանը տուժող չի ճանաչվել»,- այսօր՝ հունիսի 13-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց սույն թվականի մայիսի 17-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցներից հարուցված քրեական գործով վկա Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Նրա խոսքերով՝ այս գործում ոչ միայն Վալերի Հովհաննիսյանը պետք է տուժող ճանաչվի, այլ նաեւ նրա հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի, Վալերի Հովհաննիսյանը հրազենային վնասվածքները ստացել է հորը պատկանող մեքենայի մեջ.

«Այն լուրերը, որ Վալերի Հովհաննիսյանը հրազենային վնասվածքները ստացել է դրսում, կարծում եմ, մեղմ ասած, ճիշտ չեն, մասնավորապես՝ առաջին հրազենային վնասվածքը նա ստանում է ղեկին նստած, երբ կրակում են նրա վարած մեքենայի դիմացի դուռը բացելով, որից հետո նա բացում է իր կողմի դուռը, որպեսզի դուրս գա եւ փախչի, այդ ժամանակ էլ ստանում է երկրորդ հրազենային վնասվածքը: Հասցնում է փախչել մոտ հինգ մետր եւ վայր է ընկնում»:

Պարոն Բաղդասարյանը նշեց, որ դա է պատճառը, որ դիմում են պատկան մարմիններին, որպեսզի հայտնաբերեն այդ մեքենան, քանի որ նա չի բացառում այն հնարավորությունը, որ մեքենայի վրա կարող են լինել հանցագործության հետքեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի հետագա ընթացքի վրա:

Փաստաբանը հայտարարեց, որ օրեր առաջ մեքենայի սեփականատերը դիմում-բողոք է ներկայացրել նախաքննության մարմին, որտեղ նշել է, որ իրեն հասած տեղեկություններով իր մեքենայով են հիվանդանոց տեղափոխել Ներսես Մելքոնյանին, որից հետո էլ մեքենան տարվել է անհայտ ուղղությամբ:

Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությանը, թե կրակողի փոխարեն ինքը նույնը, կաներ պարոն Բաղդասարյանը հայտարարեց.
«Տվյալ հայտարարությունը, ըստ իս, ոչ միայն հարուցված քրեական գործն ուղղորդել է նշանակում, այլ նաեւ արջի ծառայություն է մատուցում այն անձին, ով եւս անկախ հրազենային կրակոց արձակելուց, քրեական հանցագործություն կատարել կամ չկատարելուց, որի վերջնական պատասխանը պետք է տա դատարանը, եւս տարել է հոգեբանական մեծ վնաս է ստացել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30