Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մայիսի 25-ից մեկնարկել են բակային տարածքների ու միջբակային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Նախատեսված է ասֆալտապատել 385 հազ. քմ ճանապարհ: Այսօրվա դրությամբ ասֆալտապատված է 50000 քմ տարածք: Ասֆալտապատման ենթակա բակերի ընտրությունը կատարվել է նախնական ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև հաշվի են առնվել վարչական շրջանների կողմից ըստ առաջնահերթության ներկայացված նորոգման ենթակա փողոցների ցանկն ու բնակիչների դիմումները: Զուգահեռաբար շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների մասնակի նորոգման աշխատանքները: Թվով 26 փողոցներ էլ կենթարկվեն հիմնանորոգման:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բոլոր բակային տարածքների ու միջբակային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները արդյո՞ք ներառում են Երեւանի Կենտրոն թաղամասի ԼԵՌ ԿԱՄՍԱՐ փողոցը, որ քանդված է ասֆալտը, ծածկված է աղբով ու մայթը բացակայում է…