Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանն արտասանեց Կիսելյովի պաշտպանների մասին

Հունիս 13,2014 11:55

ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը առանձնացրեց նախորդ շաբաթվա երեք կարեւոր իրադարձությունները՝ քառյակի 12 կետերը, էլէներգիայի թանկացումը եւ Կիսելյովի այցը:

Վերջինի կապակցությամբ նա նույնիսկ չդիմացավ եւ արտասանեց իր շատ հին բանաստեղծություններից մեկը, որը գրել է ավելի քան երկու տասնամյակ առաջ, եւ տարբեր տարիների նվիրել է տարբեր անհաջող կերպարների, որոնց նա այսօր միացրեց նաեւ «Կիսելյովի պաշտպաններին».
Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք,
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք,
Ձեր արածը հիմա պիտի գա Ձեր դիմաց:
Գալու է` Ձեր զավակների պատկերն առած,
Որ քշվելով` Ձեր ավերից խեղված ու բութ,
Անեծքով են օրհնելու Ձեր սաղմը սառած
Եվ դռնեդուռ մուրալու են ներում ու գութ:
Մուրալու են, չեն գտնելու լույսի մի շերտ`
Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում,
Եվ Ձեր որդիք ամեն անգամ երբ Ձեզ հիշեն,
Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30