Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քառյակը փորձելու է արգելակել հոսանքի թանկացումը. Արամ Մանուկյան. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 13,2014 11:42

Հատված «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արում Մանուկյանի հարցազրույցից:

– Ինչո՞ւ 12 կետերի մեջ ներառված չեն գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված մտահոգությունները եւ դրանցից բխող պահանջները։

– Մենք գազի եւ էլեկտրաէներգիայի խնդիրների վերաբերյալ պետք է առանձին ելույթ ունենանք։ Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը՝ նշեմ, որ քառյակն ունի հատուկ դիրքորոշում, որը շուտով կհրապարակվի։ Այդ կետերի վերաբերյալ ունենք առանձին ուշադրություն հրավիրելու պայմանավորվածություն, առաջիկայում կլսեք էլեկտրական հոսանքի թանկացման վերաբերյալ քառյակի վերաբերմունքը։
Այս հարցերում լինելու ենք ավելի ագրեսիվ ու պահանջատեր, ավելին՝ տեղեկացնեմ, որ քառյակով փորձելու ենք արգելակել այդ գործընթացը։ Փորձելու ենք թույլ չտալ հոսանքի թանկացումը։

Ինչ վերաբերում է գազի գնին, ապա ԱԺ համապատասխան հանձնաժողովը շուտով կվերջացնի ուսումնասիրությունը: Խնդիրը լինելու է այն, որ փորձելու ենք ճնշում գործադրելով՝ գազի գինն իջեցնել։ Դժվար խնդիր է, սակայն կփորձենք լինել ավելի կոշտ եւ ավելի միասնական։ Եթե այդ խնդիրները կետերում չեն նշվել, դեռ չի նշանակում, որ դրանք ավելի կարեւոր չեն, քան նշվածները։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30