Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրենց ձեռքով կլուծեն իրենց սննդամթերքի խնդիրը. «Շիրակ կենտրոն»

Հունիս 13,2014 11:40

Գյումրիում սոցիալապես ծանր պայմաններում ապրող տասնյակ բազմազավակ ընտանիքներ բնակվում են քաղաքի ծայրամասերում՝ մերձակա գյուղերի միջև ընկած տարածքներում տեղադրված վագոն-տնակներում: Նրանցից շատերն ապրում են ինքնամեկուսացած կյանքով, ավելին՝ չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթ ևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
Համատարած գործազրկության պայմաններում այդ ընտանիքներն ու հատկապես նրանց մանկահասակ երեխաները մշտապես տառապում են թերսնվածությունից: Եվ դա այն դեպքում, երբ նրանց բնակության վայրերը հարմար են գյուղատնտեսական կենդանիների պահման ու խնամքի համար: Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» որոշել է սննդամթերքի տրամադրմանը զուգահեռ մի շարք ընտանիքների տրամադրել նախ շինանյութ, որպեսզի կառուցեն փոքրիկ գոմեր, ապա նվիրել հավեր, բադեր, սագեր, որոշ դեպքերում նաև ոչխարներ, այծեր ու կովեր, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան բարիքներ ստեղծել սեփական ընտանիքի սննդի խնդիրը լուծելու համար: Մեր այս նախաձեռնությունը ողջունել և աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ Նյու-Յորքի նահանգից Ռիչարդ Ֆլաերթին՝ իր ընկեր, ներկայումս Հայաստանում գտնվող՝ խաղաղության կորպուսի կամավոր Սամուել Թասսոնի միջոցով:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այս ծրագրի շրջանակներում, մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներից առաջինին նվիրեցին կենդանիներ: Այդ մասին առավել մանրամասն՝ կենտրոնի պատրաստած տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30