Հատված ՕԵԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հարցազրույցից:
– Կոալիցիայից ղուրս գալուց հետո ՕԵԿ-ը բավականին սուր ելույթներ է ունենում։ Ինչ-որ մի պահի հնարավո՞ր է, որ վարչապետի, նախագահի հրաժարականներ պահանջեք։
– Մենք միշտ էլ ակտիվ ու նախաձեռնողական ենք եղել։ Ունենք մեր քաղաքական օրակարգը և առաջ ենք շարժվում այդ մոտեցումներով։ Գործում ենք ու մեր կարծիքը բարձրաձայնում, ըստ ներկայացված հարցերի։
Եղավ կառավարության ծրագիր, խոսեցինք դրա բացերի մասին։ Եթե լինեն օրենսդրական նախաձեռնություններ, որտեղ մենք խնդիրներ կտեսնենք, կխոսենք նաև դրանց մասին։ Այսինքն, մեր ուղղությունները քաղաքական թիրախավորումներն են, գործընթացները։
Ինչ վերաբերում է նախագահին, մենք արդեն ասել ենք, որ նրա հետ վեց տարի ճանապարհ ենք անցել, և որևէ կտրուկ փոփոխություն մեր տեսանկյունից ոչ ճիշտ կարող է դիտարկվել։
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում
Եթե դուք նախագահի հետ վեց տարի խոտոր ճանապարհ եք անցել, նշանակում է նրա հրաժարականը չպիտի պահանջել….???
Շատ եք նրանով տպավորված`տաճրեք ձեր հաշվին լավություն արեք, երկիրը ձեր հոր բոստանը չի, որ ժողովրդի տառապանքի վրա կուշտ ումհափրած` բարեսիրտ երևակայեք…