ԱԺ պատգամավորները լավ կանեին Կիսիլեւի խոսքերից վրդովվելուց բացի, կամ դրանից շատ առաջ՝ վրդովվեին ԱԺ-ում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի բացման փաստից (երբ չկան հայ-ամերիկյան կամ հայ– ֆրանսիական ակումբներ), այն էլ՝ մի մարդու նախաձեռնությամբ, ով հայտնի է Հայաստանում տխրահռչակ պուտինյան ակումբների բացմամբ։
ԱԺ պատգամավորները նախ եւ առաջ պետք է մտահոգվեին, թե ինչու եւ որ արժանիքների համար են ԱԺ նախագահը, պաշտպանության նախարարը եւ այլք այդ մարդուն մեդալներ եւ կոչումներ շնորհում։ Եթե շնորհում են՝ ուրեմն հօգուտ մեր պետական շահի ինչ-որ բան է արել։ Եթե այդ ինչ-որ բանը նշված ակումբի բացումն է, որտեղ կիսիլեւանմաններն ու վոլինկինները նման հայտարարություններ են անում, նշանակում է՝ մեր իշխանությունների պատկերացմամբ՝ դա հօգուտ մեր ազգային շահի է։
Հետեւաբար՝ նախքան Կիսիլեւին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը, պետք է այդ կարգավիճակը տալ Հայաստանի իշխանություններին, որոնց անմիջական ջանքերի արդյունքում, ի դեպ, հայերի գերակշիռ մասի համար այսօր արդեն հենց ռուսաց լեզուն ունի մայրենիի կարգավիճակ, քանզի ինչպես մի առիթով հեգնեց Վլ. Պուտինը՝ Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան Հայաստանում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Կիսիլյովը արտահայտել է մեր ռազմավարական դաշնակցի քաղաքական ու մշակութային ամբիցիաները կայսրության երեկվա տարածքի,այն է ՀՀ նկատմամբ;Եվ այն ոչնչով չի տարբերվում ,ասենք, Հազկերտ 2-րդ Սասանի թոռ Աշխարհակալի /ռուսերեն՝Վլադիմիր / քաղաքականությունից:Սկզբում զրկում են քաղաքական անկախությունից,ապա պարտադրում ուծացման տանող արժեքներ:Կա նաեվ մեկ այլ ենթատեքստ.մեջներս կռիվ գցել,ներքին գզվռտոցով թուլացնել,ապա1920-ի նմանությամբ պարտադրել իրենց հարմար անբեկանելի պայմաններ: