Հատված մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պեհ Կարո Այվազյանի հետ հարցազրույցից:
– Հայաստանը վավերացրել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան, որ արգելում է հուշարձանի տեղափոխումը։ Աֆրիկյանների տան ապամոնտաժումը չի՞ հակասում կոնվենցիային։
– Կոնվենցիան ընդունվել է 2008թ.-ին, 2004-ին կառավարությունը ընդունել էր հուշարձանների տեղափոխման ցանկը, 2006-ին հաստատվել Երեւանի գենպլանը։ Մշակույթի նախարարությունը խնդիր ունի համապատասխանեցնել իրավիճակը կոնվենցիայի հետ։ Այսօրվա դրությամբ, բանակցելով սեփականատերերի եւ քաղաքապետարանի հետ՝ պատրաստվում ենք տեղափոխման ենթակա 5 հուշարձան հանել այդ ցանկից։ Դրական պատասխանն արդեն ունենք։ Եւս մի քանի կառուցապատողների հետ բանակցել ենք, բայց նրանք դեռ չեն համաձայնում։
– Հանրային կարծիք կա, որ հուշարձանը քարերը չեն, հուշարձանը պետք է իր տեղում մնա։
Կարդացեք նաև
– Եթե մենք այդ շենքերը հուշարձանների ցանկում չընդգրկեինք, էսօր դա էլ չէր լինի։ Հիմա լավ ե՞նք արել, թե վատ ենք արել։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Հետքի»