Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ի թիվս այլ օրենսդրական նախաձեռնությունների, քառյակն առաջարկում է «Ընդդիմության մասին» օրենք մշակել, որով իրենց վերահսկող լծակներ կտրամադրվեն։ «Ինչպես վարչապետն ասեց, կան կետեր, որոնք ընդունելի են, եւ դրանց վերաբերյալ կառավարությունը դիրքորոշում կհայտնի։ Արագաչափերի ու տուգանքների համաչափության հարցը մոտ օրերս կառավարությունը կներկայացնի քննարկման»։
Ինչ վերաբերում է վերահսկողական լծակներին. «Նախ ասեմ, որ ընդդիմությունը ներկայացված է խորհրդարանում եւ համապատասխան նախագծեր կարող է ներկայացնել քննարկման, ես մի բան կարող եմ ասել՝ որպես արդարադատության նախարար, որ շահագրգիռ քննարկում նման դեպքում կառավարությունը կարող է ապահովել եւ կմասնակցի այդ քննարկումներին»։
Շնչակտուր արտաբերեց նախարարը՝ շրջանցելով վերահսկիչ լծակների հատվածը. «Դրա վերաբերյալ կառավարությունն իր տեսակետը պաշտոնապես կհայտարարի, մոտ օրերս վարչապետը կպատասխանի»:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում