Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանատներն իրենց միջոցառումները, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն, պետք է ապահովվեն համաժամանակյա թարգմանությամբ. «Հայկական ժամանակ»

Հունիս 13,2014 10:28

ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը երեկ ԱԺ նիստում հայտարարություն արեց. «Եթե Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում օդանավակայանից հյուրանոց երկուսուկես ժամում է հասնում, բոլորովին այլ կարգի պատվիրակությունը կարող է Դեմիրճյան փողոցից ոտքով հասնել մինչեւ Ազգային ժողովի շենք»,- ասել է Վարդանյանը։

Այս տեսակետի հետ մեր թղթակցի հետ զրույցում համաձայնել է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը. «Ես համաձայն եմ, որ կային արարողակարգային խնդիրներ»,- ասել է Նիկոյանը։ Ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանի հայտարարությանը, մեզ հայտնի դարձավ, որ մեկ շաբաթ առաջ խորհրդարանական պատվիրակություն է գտնվել Մոսկվայում՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, և. պատվիրակությունն արժանացել է բավական թափթփված եւ ոչ պատշաճ ընդունելության։

Ինչեւէ, երեկ առավոտյան ԱԺ նիստը պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի ձեռամբ սկսվեց նախորդ օրը ռուսաստանցի լրագրող Կիսելյովի հայտարարությունների բուռն քննարկմամբ։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, լսելով պատգամավորների հայտարարությունները, խոստովանեց, որ այդտեղ հարց կա, եւ ինքը հավելյալ տեղեկություններ կճշտի, եւ խոստացավ, որ այսուհետ ԱԺ շենքում օտար լեզվով որեւէ միջոցառում տեղի չի ունենա, եւ օտարալեզու ելույթները, ինչպես եւ սահմանված է «Լեզվի մասին օրենքով», կապահովվեն միաժամանակյա հայերեն թարգմանությամբ։

Ի դեպ, ՀՀ-ում գտնվող բոլոր օտարերկրյա դեսպանատները իրենց կազմակերպած միջոցառումները ապահովում են միաժամանակյա հայերեն թարգմանությամբ, բացառություն են միայն Ռուսաստանի եւ Ղազախստանի
դեսպանատները, որոնք միջոցառումն անցկացնում են բացառապես ռուսերեն։ Վերջին օրերի իրադարձությունները, թերեւս, ազդակ պետք է դառնան այս դեսպանատների համար, որ իրենց միջոցառումները «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն պետք է ապահովվեն համաժամանակյա թարգմանությամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30