Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ հարցերում համակարծիք են, բայց հնգյակ չեն դառնում

Հունիս 13,2014 14:42

«Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է հանդիպումների շարք ԱԺ-ի «ոչ իշխանական» ուժերի հետ՝ ընտրական բարեփոխումների միասնական պլատֆորմ ստեղծելու նպատակահարմարությունը քննարկելու համար:

Երեկ ՕԵԿ-ը այդ կապակցությամբ հանդիպել է ԲՀԿ-ի հետ, նախորդ օրը՝ «Ժառանգության», առաջիկայում պայմանավորվածություն ունի ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ:
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Բոլորիս կարծիքը գրեթե նույնն է՝ 100%-անոց համամասնականի վերաբերյալ: Սա բոլորի մոտեցումն է, քառյակը նույնպես ունի այս տեսակետը: Իրենք էլ են այս հարցը բարձրացրել իրենց 12 կետերում: Այդ 12 կետերից որոշների վերաբերյալ էլ ՕԵԿ-ը ունի տարբեր օրինագծեր, այնպես որ՝ իրենց այդ 12 կետանոց առաջարկն էլ մեր կողմից է ընդունելի»:

Մեր հարցին՝ դե որ այսպես իրար կողմից ընդունելի գաղափարներ ունեք, իրար հետ ամեն հարցում համամիտ եք, ինչո՞ւ չեք դառնում հնգյակ, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մեր միջեւ համագործակցություն տարբեր քաղաքական ուժերի հետ եղել է, այստեղ արդարացիորեն փաստենք, որ սա կառույց չի, այլ համագործակցության ֆորմատ է, որը եղել է եւ շարունակվում է՝ անկախ անունից: Համագործակցել ենք եւ նույնակարծիք ենք արագաչափերի եւ կարմիր գծերի հարցում, կուտակային կենսաթոշակների հարցում, «Նաիրիտի» հարցում, «Վանաձորի» քիմգործարանի եւ այլն: Այնպես որ՝ համագործակցությունը կա եւ կլինի: Ես չեմ գտնում, որ ցանկացած լավ գործի համար կարեւոր է դրա հեղինակը: Կարեւոր է, թե դա ում կողմից ինչպես է ընդունելի: Մենք միշտ ասել եւ ասում ենք՝ կլինի՞ լավ գործ, անկախ նրանից, թե ով է նախաձեռնողը, մենք միշտ կաջակցենք եւ կզորակցենք: Մե՞նք կունենանք լավ գործ՝ միշտ կոչ կանենք, որ մեզ աջակցեն, որպեսզի կարողանանք օգտակար լինել մեր ժողովրդին: Այն, ինչ ուղղված է մեր ժողովրդի կյանքը դեպի լավը փոխելուն՝ մենք կանենք, հակառակ դեպքում՝ կպայքարենք»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30